Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն Հովասափյան

ՀՀԿ֊ական Սրմեն Հովասափյանը գրում է

Ես էլ կարդացի «73 էջանոց պարականոնությունը»։ Անկեղծ կասեմ՝ բնավ չզարմացա, քանի որ այդ ամենի մասին տասնյակ անգամներով հայտարարել է անձամբ Փաշինյանը։

Կարմիր թելի նման անցնում էր այն հետագիծը և այն կոնկրետ թեզերը, որոնց վերաբերյալ նա վաղուց ձևակերպել է իր հստակ կեցվածքն ու մոտեցումը։ Ասեմ ավելին՝ լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է, պարզապես այս անգամ թեման «սղղցրել» են ՊՈԱԿ-ով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի քաղաքական խոսքը պետական փաստաթղթի տեսք տալու համար։

Ըստ էության՝ հենց այստեղ է զեկույցի էությունը։ Առաջին հայացքից այն փորձում է ներկայանալ որպես ուսումնասիրություն, մինչդեռ իրականում Փաշինյանի՝ տարիներ շարունակ շրջանառվող քաղաքական գնահատականները հավաքում, դասավորում և դրանց փաստաթղթային կշիռ հաղորդելու փորձ է։ Նախ ձևակերպվել է քաղաքական դիրքորոշումը, հետո դրա շուրջ կառուցվել է «զեկույցը»։

Իրականում, դրա լեզուն էլ պատահական չի ընտրված։ Եկեղեցու ներքին, հոգևոր և կանոնական կյանքի հարցերը դուրս են բերվում իրենց բնական միջավայրից ու ներկայացվում պետական կառավարման, հաշվետվողականության, արդյունավետության կամ նույնիսկ հանրային անվտանգության տրամաբանությամբ։ Արդյունքում Եկեղեցին սկսում է ընկալվել որպես կառույց, որի «ճգնաժամը» կարող է ախտորոշել, իսկ «լուծումը»՝ առաջարկել պետությունը։

Բայց Փաշինյանի խնդիրը, կարծես, միայն այսքանով չի սահմանափակվում։ Փաստացի նա իր առջև դրել է ոչ թե զուտ Վեհափառին հեռացնելու և նրանից ազատվելու խնդիրը։ Նրա իրական խնդիրը «Ամենայն Հայոց Հայրապետ» տերմինի հետ է։

Քանի որ նա անընդհատ հայտարարում է, որ «ՀՀ սահմաններից այն կողմ հայրենիք չկա», իսկ նմանօրինակ ցանկացած հայտարարություն ներկայացնում որպես պատերազմի և ռևանշիզմի ճանապարհ, «Ամենայն Հայոց»-ը, նույնպես,  հայտնվում է այդ տրամաբանության մեջ։ Նա իր համար փորձում է սարքել «Հայաստանյայց Եկեղեցի»՝ «Հայաստանյայց Կաթողիկոսով»։

Առաջիկայում նա, կանոնսի այս մասին, չկասկածեք, ու, օրինակ, կհավելի, որ «Էջմիածնում նստող կաթողիկոսը չի կարող սպասարկել կամ լինել Արգենտինայում, Մոնրեալում կամ Ջակարտայում ապրող հայի հոգևոր հայրը», ու անամոթաբար բոլորին կհամոզի, որ «ժողովուրդ ջան, սա պատմական նոնսենս է. ՀՀ տարածքում նստող Կաթողիկոսը, չի կարող այլ երկրի քաղաքացու Կաթողիկոսը լինի, նա պետք է լինի ՀՀ քաղաքացունը»(«ես 29,743 հազար քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ»-ի տրամաբանությամբ): 

Ըստ այդմ՝ արդեն պարզ կդառնա, որ այս ամբողջ գործընթացի խորքում միայն Վեհափառի անձի հարցը չէ, առավել ևս՝ «եկեղեցին բարենորոգելու». թիրախում «Ամենայն Հայոց»գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը, որը նիկոլական օրակարգի հետ ասիմետրիկ է ու չի համապատասխանում նրա արժեհամակարգին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում