Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը
ՔրեականՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց դատարանին վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտնեց, որ որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործը վերաբերում է «Սև Բերդ» ամրոցի օտարմանը։ Հիշեցնենք նաև՝ գործը հարուցվել է 2021 թվականին:

