«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնում

Ներքաղաքական

Կառավարությունը նախատեսում է թաղման նպաստը կտրել՝ վերանայել գործող համակարգը. Բուն TV–ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»։

Ինչպես հայտնի է, թոշակառուի մահվան յուրաքանչյուրի դեպքի ժամանակ ընտանիքը պետությունից միանվագ 200 հազար էր ստանում։

Այսինքն, ըստ այս լոգիկայի, եթե մարդն իր ողջ կյանքում աշխատել է, հարկ է վճարել և «սոցիալապես անապահով» չի գրանցվել, ապա մահանալիս պետությանն այլևս պետք չէ, նրանից վերջին նպաստն էլ կարելի է էկոնոմիա անել։ Սա արդեն «ապրելու իրավունքի» հարց չէ, սա «արժանապատիվ մահանալու» բյուջետային օպտիմալացում է։
Այս նորարարության հեղինակներին ուզում ես հարցնել. Իսկ չէ՞իք մտածել, օրինակ, ծառայողական ճոխ մեքենաների բենզինի բյուջեն բաշխել ու թոշակները ավելացնել։ Կամ՝ պաշտոնյաների գործուղումների ու պարգևավճարների բյուջեն «մի փոքր» կրճատել, որ գնաճի կոմպենսացման պրոցեսը սկսեք։

Կամ, լավ դրանք էլ հեչ, գոնե թող զբաղվեն Հայաստանում գերեզմանատների տեղեր ամրագրելու համար ընթացող կոռուպցիոն գործընթացներին, ու այդտեղ հոսող գումարները կրճատեն, որ սոված-ծարավ մարդիկ իրենց մեռելը, սուգը չթողնեն ընկնեն ստեղից-ընդեղից փող մուրան, որ գերեզմանի տեղ ամրագրեն իրենց հարազատին պատվով հուղարկավորելու համար։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում գերեզմանատների հարցը խնդրահարույց է․ տասնամյակներ շարունակ ոչինչ չի ձեռնարկվում հատկապես հողհատկացումների հարցը կարգավորելու համար։ Մահացածների թիվն աճում է, դրան զուգահեռ՝ գերեզմանոցների քանակն է ավելանում։ Եթե բարձրությունից նայենք, օրինակ, Երեւանին, կերեւա, թե ինչ հսկայական հողակտորներ են զբաղեցնում գերեզմանոցները։ Վիճակը պատկերացնելու համար ներկայացնենք վիճակագրական կոմիտեի 2020 թվականի տվյալները։ Ըստ այդմ՝ 2020-ին գրանցվել է մահվան 35,371 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 35 տոկոսով կամ 9 հազար 185 դեպքով։ Ավելի բարձր ցուցանիշ, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել էր միայն 1988 թվականին, երբ միայն երկրաշարժը խլել էր ավելի քան 35 հազար կյանք։

Քաղաքացիները փորձում են ամեն գնով գերեզմանատներում մեծ տարածք ձեռք բերել, դեռ ողջ հարազատներին հետագայում հուղարկավորելու եւ տարածքներ վերցնելու քաշքշուկներից ազատվելու համար։ Նրանք համաձայնության են գալիս «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կամ, ժողովրդի լեզվով ասած, թաղման բյուրոյի աշխատակիցների հետ եւ որոշակի գումարի դիմաց վերցնում մեծ հողակտորներ։

Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացնում են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրեւ թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը եւ այդ հիմքով նոր գերեզմանատեղին կլորիկ գումարի դիմաց հատկացնում են գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում:

Էլ չենք խոսում  գերեզմանատան վարիչների կամ հսկիչների մասին, ովքեր գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջում՝ տեղ տրամադրելու եւ այլ աշխատանքների համար:

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան