Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան

Սպորտ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը տելեգրամյան «инсайдЯН» ալիքին տված հարցազրույցում խոսել է ազգային թիմում ստեղծված իրավիճակի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին։ Ավելի վաղ Մելիքյանը նշել էր, որ հիասթափված է այն ֆուտբոլիստներից, որոնք հանդես են գալիս իրենց ակումբներում, բայց հրաժարվում են մասնակցել ազգային թիմի խաղերին։

«Ես լիովին համամիտ եմ Եղիշե Մելիքյանի խոսքերին առ այն, որ նա հիասթափված է այն ֆուտբոլիստներից, որոնք ակումբային կարիերան վեր են դասում հավաքականից։ Չեմ ցանկանում ոչ մեկին մեղադրել, բայց անձամբ ինձ համար Հայաստանի հավաքականն ամեն ինչից վեր է։ Համաձայն եմ Մելիքյանի հետ։

Բոլորը հիշում են՝ ինչերի միջով եմ անցել ու ինչպես եմ վերադարձել Հայաստանի հավաքական։ Նշանակություն չունի, որ ֆուտբոլիստները 30 և ավելի տարեկան են։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես նրանք կարող են իրենց փորձը փոխանցել երիտասարդներին։

Բերեզովսկին խաղացել է մինչև 42 տարեկան և ինձ շատ բան է սովորեցրել. ես նրանից իսկապես շատ բան եմ վերցրել: Թիմում տարիքով ֆուտբոլիստի ներկայությունը շատ բան է փոխում: Ես հավատում եմ Եղիշե Մելիքյանին։ Նա այն մարզիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին: Նույնիսկ եթե հավաքականը ձախողվի Ազգերի լիգայում, պետք չէ միանգամից մտածել մարզչի հեռանալու մասին։

Իսկ ո՞վ նրա փոխարեն։ Ես հիշում եմ նրա խոսքերը, երբ նա եկավ և ժամանակ խնդրեց։ Բայց տեսեք՝ հավաքականի առաջատարները՝ Հարոյանը, Համբարձումյանը և Բարսեղյանը, չեն գալիս հավաքական։ Մելիքյանը շանս է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին»,- նշել է Մովսիսյանը։

Նախկին հարձակվողն անդրադարձել է նաև Արթուր Ղարիբյանին.

«Ես դիտել եմ Արթուր Ղարիբյանի խաղը «Զենիթի» դեմ, երբ նա դուբլ ձևակերպեց։ Հավանաբար, դա նրա կարիերայի լավագույն հանդիպումն էր։ Նա շատ յուրահատուկ տվյալներ ունի. ցանկացած ակումբ կցանկանար իր կազմում ունենալ նման որակներով հարձակվող։ Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականում նա կդառնա առաջատար։ Եթե Ղարիբյանը մի փոքր փորձ ձեռք բերի և կանոնավոր կերպով խաղային պրակտիկա ստանա, նա կարող է մեծ հարձակվող դառնալ: Նա ներուժ ունի դառնալու առաջատար և՛ ակումբի, և՛ Հայաստանի հավաքականի համար»,- ամփոփել է նախկին հարձակվողը։

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում