Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)
Սպորտ
Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն։
31-րդ րոպեին Գեորգի Հարությունյանը Սպերցյանի անկյունայինի փոխանցումից հետո` բացեց հանդիման հաշիվը։
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
76-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց հավաքականում նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը։
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Հայաստանի ընտրանին հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանը։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։

