«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան

«Փաշինյանը Ռուսաստանին առաջարկում է փոխել Հայաստանի նկատմամբ իր վարքագիծն ու տեսլականը, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների հիմքը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի անվտանգությունը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայացվածությամբ, ապա հիմա Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի համար կարևոր մնալ՝ առանց Հայաստանը բացառապես իր անվտանգության համակարգում պահելու պատրվակով»,-նման կերպ է վերլուծում Փաշինյանի վերջին դիտարկումները ՌԴ-ի վերաբերյալ, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, մանրամասնելով.

- Բայց այստեղ կա մեծ հակասություն, ու այստեղ է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե Փաշինյանի ասածներին, այլ՝ չասածներին, որովհետև նա խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին, բայց վերջին ամիսներին Հայաստանի իշխանություների կողմից Ռուսաստանի դերի վերաբերյալ լսում ենք հակառուսական տրամադրությունների գեներացում: 

Ուշագրավ է նաև այն, որ այս տարվա Կառավարության ռազմավարական ծրագրում՝ «Արտաքին քաղաքականություն» բաժնում, երբ կարդում ես Հայաստանի ռազմավարական գործընկերը, որ ժամանակին կար, հիմա չկա, այլևս չի ներկայացվում նախկին ձևով: Այսինքն՝ Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությունը պետք հիմնվի միջազգայնորեն ճանաչված, լեգիտիմ շրջանակների մեջ ու ոչ մի կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ: 

Մոսկվային ուղղված ուղերձը սա է, բայց այս հայտարարությունը միայն Մոսկվային ուղղված ուղերձ չի պարունակում, սա նաև ուղերձ էր Արևմուտքին, որ հարաբերությունների պահպանումը Ռուսաստանի հետ չի նշանակում վերադարձ նախկին կախվածության մոդելին, ասել կուզի՝ մենք փորձում ենք պահպանել Արևմուտքի հետ ձեռք բերածը՝ առանց Ռուսաստանի հետ առճակատման: 

Մեսիջ է Ադրբեջանին, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի նշանակում, թե մենք պետք դուրս գանք Ռուսաստանի հետ հարաբերություններից, այսինքն՝ խաղաղությունը տարածաշրջանում չի նշանակում հակառուսական աշխարհաքաղաքական վերադասավորում: Թուրքիային՝ որ իրենք անհամբեր են ճանապարհները բացելու հարցում:

Այսինքն՝ Փաշինյանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ բոլորի հետ կարծես թե կոմպլեմենտարիզմ է դրսևորում: Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան: Ամփոփելով՝ ասեմ, որ Փաշինյանի միտքը հետևյալն է․ եթե նախկինում մեզ Ռուսաստանի հետ կապում էր պատերազմը, ապա հիմա պետք է կապի խաղաղությունը

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան