Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ
ՄիջազգայինՌուսական կողմը հատուկ ռազմական գործողության շրջանակներում վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրերի նկատմամբ։
Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում։
Հաղորդվում է, որ ռուսական կողմի վերահսկողության տակ են անցել Խարկովի շրջանում Պետրոպավլովկա և Լոզովայա, ինչպես նաև Սումիի մարզում Մարյինո բնակավայրերը։
Նշվում է նաև, որ ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈւ դիրքեր, կենդանի ուժ և մեծ քանակի զինտեխնիկա։

