Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը
ՆերքաղաքականՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհի հետ։
Քննարկվել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ:

