Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ այս օրերին արցախցիները սպասում էին ոգեկոչման եւ մխիթարության խոսքերի, Արցախի հայաթափման տարելիցին թեմի նախկին առաջնորդ Տ. ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ սոցցանցերում աչքի ընկավ ամերիկյան վիզա ունենալու լուրով: Նա ԱՄՆ-ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է ամերիկաբնակ փաստաբան Քրիստինե Պարիկյանը։ Վերջինս լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Պարգեւ սրբազանը ձեռքում պահում են ստացված վիզան: Փաստաբանի խոսքով՝ սա բացառիկ դեպքերից է, քանի որ հոգեւորականները սովորաբար ստանում են այլ կատեգորիայի վիզա՝ EB-4 (աշխատանքային չորրորդ նախապատվության կարգավիճակ ունեցող մշտական բնակության (Green Card) վիզա, որը նախատեսված է հատուկ ներգաղթյալների համար)։ Իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ, որ սրբազանը վատառողջ է, այլապես որեւէ բացատրություն չէր ունենա իր ժողովրդին մենակ թողնելը` զրկված ռազմաքաղաքական ու հոգեւոր առաջնորդներից: Բայց լուսանկարվելու ու այն հրապարակելու համար ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել: Եվ իր բացառիկ վիզայի մասին ամենքիս աչքալուսանք տվող սրբազանը, հետաքրքիր է` ինչո՞ւ է լռում Մայր Աթոռի ու Վեհափառ հայրապետի դեմ իշխանական առկա հալածանքների մասին: 

Ի դեպ, ի տարբերություն Պարգեւ սրբազանի` Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ծնունդով արցախցի ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ ութերորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․«Առաջին հարցը, որ առաջ է գալիս՝ ո՞ր հայրենիքի: Արմենի հայրենիքն իր ղեկավարը, իր քաղաքական թիմը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան: Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգեւատրել են: Ինչ մեդալ էլ բաժանեք, ինչ պաշտոն էլ տաք, տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած ու մեր ժողովրդի շահերը սակարկման դրած անձ»: Էլ ի՞նչ ասենք, Աբրահամյանը հանգամանալից արդեն ասել է, մեզ մնում է միայն զարմանալ:

Իսկ ահա հաճելիորեն տեղին առաջարկով է հանդես եկել Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում կա շատ ճոխացված հաշվարկներով 3 մլն հայ, որի դեպքում 31 պատգամավոր ունենալը լրիվ բավարար է Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար։ «Ամեն 100 հազարին մեկ ներկայացուցիչ, հակառակը` զուտ հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է։ Ընդ որում` Ազգային ժողովի որ գումարումը նայես, իշխանություն-ընդդիմություն միասին վերցրած` մի 20-30 հոգի են աշխատում. մնացածը` նորահարսի դեմքով լուռ նստած են, բայց 5 տարի մեր հաշվին, ոչ թե փեսացուի», - ընդգծել է նա։ Թերեւս այստեղ խոսքը միայն թվաքանակի մասին չէ. երբ պետությունը կարող է տարիներով վճարել ոչ թե կատարված աշխատանքի, այլ պարզապես պաշտոնական ներկայության համար, արդեն օրինաչափ հարց է առաջանում՝ օրենսդիրում եւ գործադիրում ավելորդն աթոռնե՞րն են, թե՞ հենց այդ աթոռներին նստածների մի մասը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում