Գերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%
ՄիջազգայինԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%։ Ընդ որում, դաշինքնի մաս կազմող՝ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միության» (CDU) երբեմնի բացարձակ առաջատար ուժի դիրքերը շատ ավելի վատ են, քան դաշինքինը:
«Արդյունքների համաձայն՝ Գերմանիայի համար այլընտրանքը (AfD) առաջատարն է 29%-ով։ Հաջորդում են «Կանաչները» (15%, +1), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) (14%, +1), «Ձախերը» (10%, -1) և Ազատ դեմոկրատական կուսակցությունը (4%, -1)։
BSW-ն (նախկինում՝ «Սահրա Վագենկնեխտի բանականության և արդարության միություն») հարցումներով 3% է, իսկ մյուսները՝ 6%։ CDU/CSU դաշինքը նախորդ հարցման համեմատ կորցրել է 1 տոկոսային կետ»։
Տե´ս մաեւ https://t.me/iravunk/72879

