Մինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ
ՄիջազգայինԻրանական փորձագիտական աղբյուրի գնահատմամբ, կրկին ի հայտ են եկել ութ նախազգուշացնող նշաններ, որ 72 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն կարող է նոր հարձակում սկսել:
«Նախորդ ռազմական հակամարտության նախօրեին միաժամանակ նկատվել են մի քանի բնորոշ նշաններ՝ օտարերկրյա քաղաքացիների մեկնում, արտակարգ իրավիճակների ծառայությունների պատրաստվածության բարձրացում, ռազմական տեղաշարժեր, օդային և ծովային իրավիճակի փոփոխություններ, շրջակա տարածքներում ակտիվություն և անվտանգության միջոցառումների ուժեղացում։
Վերջին պատերազմի ավարտից հետո այս նշանների ինտենսիվությունը նվազել է, բայց վերջերս դրանք կրկին սկսել են միաժամանակ հայտնվել և ցուցաբերել աճի միտում։
Այս դինամիկան կարող է վկայել սպառնալիքի մակարդակի աճի մասին, բայց ինքնին չի ապացուցում նոր հարձակման անխուսափելիությունը»,- գրում է աղբյուրը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72883

