2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց
2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ, ու արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Միայն միասնական ջանքերով հայ ազգը կարող է պահպանել ունեցածը։ Այն անկախությունն ու խաղաղությունը, որի մասին մենք խոսում ենք։ Խաղաղությունը չի լինում միայն դիվանագիտական ջանքերի շնոհիվ։ Խաղաղությունը պետք է հենված լինի հզոր երկրի, հզոր բանակի ու հզոր տնտեսության վրա։ Այդ միասնության գաղափարը մեզ պետք է միշտ ուղեկցի»,– ասաց Բաղունցը լրագրողների հետ զրույցում։
Խոսելով ՀՀ իշխանության հետ համագործակցության մասին` նա նշեց, որ իրենք սպասում էին դրան, բայց արդյունքում ստացան միայն անտեսում։
«Դժվար է գտնել եզրեր ՀՀ իշխանության հետ։ Հարցը հասնում է անգամ նրան, որ ԱԺ–ում արցախահայության սոցիալ–տնտեսական խնդիրների քննարկումներ է կազմակերպվում, և այդ քննարկումներին իշխող կուսակցության պատգամավորները հրաժարվում են մասնակցել»,– հավելեց Բաղունցը։

