Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը

Վեց տարի առաջ՝ այս օրը, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հարտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը իր որդու եւ մարտական ընկերների հետ եղել է թեժ մարտերին, ապա նաեւ թիկունքից բազմաթիվ օգնություններ հասցրել Զինվորին։

Այդ դաժան օրվա մասին մտորումներով «Իրավունքը» խնդրել է բացառիկ իրավունքով կիսվել անձամբ հայի զտարյուն տեսակ Լեվոն Բաղդասարյանին, ով ցավով վերապրեց.

- Այդ պատերազմում մենք կորցրինք  մեր հայորդիներին,հարյուր հազարավոր 
 ընտանիքների խաղաղությունը։  Կորցրինք նաև մի բան, որը ոչ մի քարտեզի վրա չի նշվում։
Մեզանից հարկադրաբար խլեցին մեր արժանապատվությունը։
Իսկ արժանապատվությունը բնական իրավունք է։ Այն մարդուն տրվում է ծննդով և չի կարող վերցվել ո՛չ հրամանով, ո՛չ պարտությամբ, ո՛չ ուժով։
Պատերազմից հետո  այնքան էի թուլացել, այնքան էի դատարկվել ներսից, որ ամաչում էի անգամ ինքս ինձնից։
Եվ մի օր ինքս ինձ բռնեցի մի մտքի վրա, որն այսօր էլ դժվարությամբ եմ բարձրաձայնում.
երանի տվեցի զոհվածներին։
Երանի տվեցի ոչ թե նրանց մահվանը, այլ նրան, որ նրանք ընկան՝ հայրենիքի համար, իրենց պատիվը պահած, իսկ ես մնացի ապրելու մի իրականության մեջ, որտեղ ամեն առավոտ ստիպված էի  հարցնել՝ ինչպե՞ս թույլ տվեցինք, որ մեզ հասցնեն այստեղ։
Այդ հարցն ինձ մինչև այսօր հանգիստ չի տալիս։
 Այսօր ես մեղավորներ չեմ փնտրում։
Կուրծք ծեծելը հայրենասիրություն չէ։ Գոռալը՝ պայքար չէ։ Ուրիշի վրա մատ թափ տալը՝ սեփական պատասխանատվությունից ազատում չէ։
Ես առաջարկում եմ շատ ավելի դժվար ու պատասխանատու բան։
Յուրաքանչյուր հայ թող կանգնի իր խղճի առաջ ու հարցնի.
Ես ի՞նչ արեցի, որ իմ արժանապատվությունը չխլեին։
Եվ ի՞նչ եմ պատրաստվում անել՝ այն վերադարձնելու համար։
Ես իմ պատասխանը ունեմ.
Յուրաքանչյուր հայ պարտավոր է թեկուզ մեկ մոմ վառել և լուսավորել իր շուրջը։
Բայց մեր ողբերգությունն այն է, որ մենք մոմ ենք վառում՝ իրար դեմ կանգնած։
Մոմերը պետք է վառել ՄԻԱՍՆԱԲԱՐ։
Մինչ այդ պետք է քանդել «սևերի» ու «սպիտակների» թագավորությունը։ Պետք է վերջ տալ այն բարոյական անկմանը, երբ մարդիկ նույն սեղանի շուրջ հաց են կիսում, իսկ հետո՝ միմյանց թիկունքից հարվածում,դավաճանում։Ահա մեր պարտության ու արժանապատվության կորստի գլխավոր պատճառը։
Դավաճանությունն արդարացում չունի։ Այն պետք է ստանա օրենքով սահմանված ամենախիստ և անխուսափելի պատասխանատվությունը։
Բայց դրանից առաջ անհրաժեշտ է ավելի մեծ դատաստան՝ սեփական խղճի դատաստանը։
Ինքնամաքրվել։
Վերագտնել միմյանց։
Վերադարձնել պատվի արժեքը։
Առաջնորդվել Աստծո օրենքով, իրավունքով և ազգային արժանապատվությամբ։
 Կորցրած հողը հնարավոր է վերադարձնել միայն այն ժամանակ, երբ վերադարձրել ես քեզ՝ ինքդ քեզ։
Մեր փրկությունը «սևի» մեջ չէ։
Մեր փրկությունը «սպիտակի» մեջ չէ։
Մեր փրկությունը ԵՌԱԳՈՒՅՆԻ մեջ է։
 Այլևս  երանի չեմ տալիս մեր զոհվածներին։
 Ուզում եմ այնպես ապրել ու պայքարել, որ այնտեղից նրանք երանի տան ապրողներիս։
Եվ դա հնարավոր է միայն՝
ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՍՆԱԲԱՐ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում