44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է
ՆերքաղաքականԱյսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։
«Փոխում եմ հեռուստացույցի ալիքները ու 17։19 -ին Հ1-ի եթերում «Ֆեստիվառ Գյումրիում» են հեռարձակում։
Մի քեֆ, մի ուրախություն։
Այսօր սեպտեմբերի 27-ն է, 44-օրյա աղետալի պատերազմի սկսման ամսաթիվը։
Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, դուք համերգ եք եթեր տալիս։
Լրիվ մարդկային արժեքը կորցրե՞լ եք։
Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք այս օրով համերգ եք հեռարձակում։
Մնում է ապրիլի 24-ին էլ Զեյնաբի համերգը եթեր հեռարձակեք ու վերջ»,- գրել է Շարմազանովը։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1617029496454011&id=100044409284560&ref=embed_post

