Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան

Ներքաղաքական

Վեց տարի առաջ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07.10-ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Հարձակման առաջին ժամերից Ադրբեջանը կիրառեց ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր եւ ավիացիա։ Պատերազմը տեւեց 44 օր: Մինչ ողջ ազգը սգում էր պատերազմի 6-րդ տարելիցը, Հայաստանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրում էր Թաթա Սիմոնյանի համերգը: Հաջորդ իսկ օրը, հանրային ճնշմանը չդիմանալով, Հանրայինը ներողություն է խնդրում եղածի կապակցությամբ: Սակայն եղածը՝ եղած է: Զոհված եւ անհետ կորած տղաների ծնողները իրենց բողոքը չզսպելով, սոցիալական էջերում դատապարտում էն եղելությունը: Կատարվածի վրաբերյալ «Իրավունք»-ին իր վրդովմունքը հայտնեց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

— Պարոն Ղուկասյան, ողջ ազգի համար սգո օր է սեպտեմբերի 27-ը: Բոլորը՝ Եռաբլուրում էին, բայց Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվեց Թաթա Սիմոնյանի համերգը եւ հաջորդիվ սահմանափակվեց միայն ներողությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Անելուց հետո ներողությունը ո՞րն է: Հասուն մարդ են, երեկվա երեխան չեն: Անելուց չէին մտածո՞ւմ, որ այդ քայլով շատ մարդկանց ցավեցրին։ Ես դրա վրա չեմ զարմանում, իզուր տեղը դուք եք զարմանում՝ այդ մակարդակի վրա: Ախր, դեռ տղերքի պատերազմից հետո առաջին Սուրբ Խաչի տոնն էր, երբ բոլորն էլի Եռաբլուր էին գնում ու այդ պահին զոհվածների ծնողներից մեկը զանգահարում է ինձ՝ ասելով, որ քաղաքի կենտրոնում այլանդակ, սարսափելի բարձր երաժշտություն է հնչում, որը նման է ինչ-որ միջոցառման։ Պարզվում է՝ «սիրելի, հարգելի, բազմակողմանի», չգիտեմ էլ ինչպիսի իշխանությունները թույլ են տվել, որ «Անգլիական այգում» անցկացնեն շոու։ Դա ինչ-որ տեղական արտադրության ներմուծված ոգելից խմիչքների փառատոն-շոու էր: Ինչ-որ հյուրասիրություն, համտեսություն էր անցկացվում: Այսինքն՝ դեռ տղերքի մարմինները չսառած, արյունները չչորացած, մեր իշխանությունները արդեն այն ժամանակվանից շոուներ են արել: Նրանց համար միեւնույնն է:

Կրկնում եմ՝ հազարերորդ անգամ, նրանք փոխարենը փորձեն ինչ-որ մի բան անել՝ մարդկանց ցավը սփոփելու, մի քիչ դարդը մեղմացնելու համար, հակառակն են անում՝ նստում, քնում, արթնանում են ու մտածում՝ ինչ անեն, որ ավելի դաղեն, այն արդեն իսկ դաղված վերքը, որ լավ մռմռա։ Էս են սրանք, ա՛յ ձեր ցավը տանեմ: Հասկանո՞ւմ եք, ինչ են անում, տղերքի նկարները ջնջում են: Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, մեր տղերքին դա չի սազում, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել, որ նրանց արածը ոչ մեկը չհիշի։ Ասում եմ ու ասելու եմ՝ անհիշատակ մեռել իրանք են դառնալու։ Ով էս տղեքի սխրանքն ուրանում է, նզովյալ է լինելու, իրենց սերունդը՝ եւս:

— Չե՞ք կարծում, որ միայն ներողություն խնդրելով չպետք է այս հարցն անցնի ու գնա, եւ առնվազն պետք է աշխատանքից հեռացվեն պատասխանատուները:

— Ո՞նց եք պատկերացնում դա: Ոչ մեկը, բառացիորեն՝ ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրելու: Հակառակը՝ մի հատ էլ կարող է խրախուսվեն, ասեն՝ ապրեք, հրաշալ կատարեցիք ձեր վրա դրված պարտականությունները: Ումի՞ց՝ ինչ ենք սպասում:

— Պետական մակարդակով կրկին տեսանք, որ ոչ մի հիշատակի օր, ոչ մի խոսք, չեղավ: Լավ, այսպես մինչեւ ո՞ւր…:

— Դե իրենց նպատակն այս ամենը մոռացության տալն է ու կրկնեմ՝, հազար անգամ կներեք, մեր տղեքին ուզում են լրիվ սարքեն անհիշատակ: Մեր տղերքը անհիշատակ մեռել չե՛ն, չե՛ն էլ լինի։ Իսկ նպատակը դա է: Նրանք ոչինչ չեն անում հիշատակը վառ պահելու համար: Իսկ ինչ որ էլ որ կա արած, օրինակ, մարդիկ իրենց սրտի սփոփանքի համար, իրենց շենքի պատերին զինվորի նկարն են նկարել, սրանք վերցնում են այդ ամեն ինչը ու ջնջում են: Նպատակը ո՞րն է։ Որ սերունդները մոռանա՞ն: Այլ պատճառ չկա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի