Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում
ՆերքաղաքականՀոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ ու Ախուրյան համանքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումներն այսօր ավարտվեցին:
Արթիկում 4 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող համանյնքապետ Անանիկ Ոսկանյանը, Արթիկին նախկին համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը կգլխավորի «Ազատ դեմոկրատների» ցուցակը, «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արթուր Աստոյանն է, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Վահրադյանը:
Պարզվում է Վանեցյանը իր «Հայրենիքով» առաջադրել է 2018-ին մի ամիս ԲՀԿ քվոտայով ԿԳՄՍ նախարար աշխատած արթիկցի Լեվոն Վահրադյանին, ում արթիկցիները ոչնչով չեն հիշում, բացի նրանից, որ ժամանակին հեղափոխությամբ տոգորված ԲՀԿ-ական էր, թե հետո ինչպես դարձավ վանեցյանական արթիկցիները չեն մտաբերում։

