ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում
ՀանդիպումՏնտեսագետ Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ TRIPP-ը ՀՀ-ին որեւէ շահույթ, այն էլ տնտեսական չի կարող բերել, ընդհակառակը․
-Նախ TRIPP-ը սկսում եւ ավարտվում է ոչ Հայաստանով, ավելին՝ ՀՀ-ի որեւէ տնտեսական կետով չի անցնում, նախատեսվում է, որ Ադրբեջանը այդտեղ հատուկ իրավունք է ստանալու, հետեւաբար այս ճանապարհը սպասարկելու է բացառապես Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվ այս պարագայում ակնկալել, թե ՀՀ-ն կարող ինչ-ինչ տնտեսական օգուտներ քաղել առնվազն միամտություն է, նույնիսկ հակառակը՝ տնտեսական առումով Հայաստանը ստանալու է շրջափակման ուժեղացում, քանի որ Թուրքիան սկսելու է Կարս-Իգդիր-Նախիջեւան կառուցել, որպեսզի TRIPP-ին կապի։ Հետեւաբար, ոչ թե Հայաստանի շրջանառությամբ է լինելու, այլ ՀՀ տարածքով, բայց Հայաստանի կողմից չվերահսկվող՝ հատուկ պայմաններով ադրբեջանական եւ թուրքական երթեւեկությունը կլինի Հայաստանի հարավով՝ ընդ որում գլխավոր նպատակը լինելու է ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական, սա է TRIPP-ի նպատակը եւ հետեւանքը։ Իսկ ՀՀ-ի համար TRIPP-ը լինելու է ինքնիշանության զգալի նահանջի, կորստի եւ նոր մարտահրավերների գրավական , որոնք ստեղծվելու են Ադրբեջանի կողմից։
Տնտեսագետի պնդմամբ․
-TRIPP-ից այ՛ո, մեծ շրջանառություն է ստացվելու, բայց ոչ մեզ՝ Հայաստանի համար։ ՀՀ-ի՝ TRIPP--ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության, ուրիշ ոչինչ ՀՀ-ի համար, գումարած շատ լուրջ անվտանգային եւ քաղաքական կորուստներ, որոնց մասին ես արդեն խոսեցի։

