Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»
Հայաստանում տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովը։
«Աղոթքի նախաճաշը» տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 2-3-ը՝ համախմբելով տասնյակ առաջնորդների Հայաստանից և աշխարհի 32 այլ երկրներից՝ պետական կառավարման, դիվանագիտության, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական ոլորտներից։
Նշվում է, թե նախորդ տարի կայացած անդրանիկ միջոցառումից հետո «Աղոթքի նախաճաշը» կխորացնի երկխոսությունը հավատքի և հանրային կյանքի հատման կետում՝ կենտրոնանալով սկզբունքային առաջնորդության, միջազգային համագործակցության և փոփոխվող տարածաշրջանում Հայաստանի դերի վրա։
Համաժողովին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հիմնական ելույթով, որին կհաջորդեն հոգևոր և քաղաքական առաջնորդների խորհրդածություններն ու աղոթքները։

