Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկում կնոջ
Ախ կանայքԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկելու կնոջ։ Նա հանցագործությունը կատարել է 31 տարի առաջ, հաղորդել է BBC-ն սեպտեմբերի 29-ին։
Քրիստա Փայքը, որն այժմ 50 տարեկան է, 18 տարեկան էր, երբ նա և իր ընկերը՝ Թադարիլ Շիփը, ծեծել, տանջել և սպանել են 19-ամյա Քոլին Սլեմերին՝ ում նրանք հանդիպել էին խնդրահարույց դեռահասների մասնագիտական ուսուցման ճամբարում։ Սպանությունը լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց 1995 թվականին Նոքսվիլում, քանի որ Քոլինի կրծքին փորագրված էր հնգաթև աստղ, որը սատանայական ծեսի խորհրդանիշ էր։
Փայքը մեղադրել էր Քոլինին իրեն վիրավորելու և ընկերոջը խաբելու փորձի մեջ։ Երկու այլ ճամբարականներ ավելի ուշ վկայեցին, որ Փայքը պարծենում էր սպանությամբ ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո։ Մեկ տարի անց Փայքը դատապարտվել է մահվան, իսկ նրա սիրեցյալը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։

