ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»

Տնտեսություն

Կենտրոնական բանկի (ԿԲ) ղեկավար կազմի՝ խորհրդի անդամների, ֆինանսական հայտարարագրերում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ: Որոշ ակտիվներ բազմապատկվել են, մյուսները՝ նվազել կամ ամբողջությամբ վերացել։ Արժեթղթերը դարձել են հայտարարագրվող միջոցների նկատելի մասը, աճել են նաև որոշ պաշտոնյաների ավանդներն ու տրված փոխառությունները։ Միաժամանակ նրանց տարեկան եկամուտները տասնյակ միլիոնավոր դրամների են հասնում, իսկ առանձին դեպքերում նույն հայտարարագրերում միաժամանակ առկա են խոշոր վարկեր, ներդրումներ և ֆինանսական այլ պարտավորություններ։

ԿԲ-ի ղեկավարումն իրականացնում է Խորհուրդը։ Վերջինս բաղկացած է ութ անդամից՝ ԿԲ նախագահից, նրա երկու տեղակալներից և հինգ խորհրդի անդամներից։ ԿԲ նախագահին և երկու տեղակալներին Ազգային ժողովն ընտրում է վեց տարի ժամկետով։ Խորհրդի մյուս անդամները Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել չեն կարող։

Խորհուրդն է մշակում ԿԲ-ի ռազմավարությունը և կայացնում բանկի գործունեության համար առանցքային որոշումները։ ԿԲ-ի հիմնական նպատակների իրագործման շրջանակում Խորհուրդը որոշումներ է ընդունում դրամավարկային քաղաքականության և ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ։ Այն նաև տրամադրում է բանկային գործունեության լիցենզիաներ, հաստատում ԿԲ-ի ռազմավարությունն ու բյուջեն, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը։

Ինչպե՞ս է փոխվել Մարտին Գալստյանի ֆինանսական վիճակը վերջին տարիներին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերջին տարիներին ավելացրել է իր ունեցած պարտքային և այլ արժեթղթերի ծավալը։ Ըստ հայտարարագրի՝ Գալստյանը դրանք ձեռք է բերել 2019թ․-ից սկսած: Եթե 2021թ․ տարեսկզբին դրանց ընդհանուր արժեքը 7 մլն 120 հազ. դրամ էր, ապա 2024թ․ տարեվերջին այն հասել էր 70 մլն 530 հազ. դրամի, իսկ 2025թ․ սկզբին՝ 141 մլն 270 հազ․, արդեն նույն տարվա վերջին՝ 114 մլն 70 հազ. դրամ։

Ավելացել են նաև արտարժույթով արժեթղթերը։ 2022թ․ Գալստյանը հայտարարագրել էր 73 հազ. դոլարի արժեթուղթ, իսկ 2025թ․ տարվա սկզբին ունեցել է 313 հազ․ 300 դոլարի, իսկ նույն տարվա վերջին՝ 218 հազ. 300 դոլարի արժեթուղթ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի