Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

Տեսանյութեր

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովում անդրադարձավ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցություններին, դրանց հնարավոր հետեւանքներին, հասարակական տրամադրություններին եւ իշխանության նկատմամբ վստահությանը։

Պողոսյանի խոսքով՝ տրանսպորտային նախագծերի շուրջ հանրության հետ բավարար աշխատանք չի իրականացվում։

«Հանրության հետ ոչ ոք չի աշխատում, նրան ոչինչ չեն ասում, ոչինչ չեն բացատրում։ Եթե չլինեին մեր լրատվամիջոցները, ապա բնակչությունն ընդհանրապես քարե դարում կգտնվեր եւ պատկերացում չէր ունենա, որ ինչ-որ նախագծեր կան»,– ասաց նա։

Սոցիոլոգը նկատեց, որ հասարակության շրջանում «Թրամփի ուղու» նկատմամբ արդեն ձեւավորվում է հումորային վերաբերմունք։

«Արդեն այդ «Թրամփի ուղին» ժողովուրդը շատ վատ անունով է կոչել։ Ես հիմա չեմ ասի, թե ինչպես։ Սկսվել է մի տեսակ հումորային վերաբերմունք, եւ պետք է այնպես աշխատել, որ նույնը չլինի նաեւ մյուս նախագծերի նկատմամբ»,– նշեց Պողոսյանը։

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է

Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» ուղղությունը շատ ավելի առաջնահերթ է, քան «Արեւմուտք-Արեւելքը»։ Նա հիշեցրեց, որ վերջին 35 տարիներին Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ են եղել, իսկ հաղորդակցությունները պահպանվել են հիմնականում Վրաստանի եւ Իրանի ուղղություններով։

«Հենց Թուրքիան եւ Ադրբեջանն են ամենից շատ շահագրգռված՝ Նախիջեւանով դեպի Ադրբեջան տանող ճանապարհի բացմամբ», - ասաց սոցիոլոգը՝ ընդգծելով, որ այդ նախագծում նրանք տեսնում են «ե՛ւ տնտեսական, ե՛ւ այլ բնույթի, ե՛ւ գաղափարական օգուտներ»։

Միեւնույն ժամանակ, Պողոսյանը հարց բարձրացրեց՝ իսկ ո՞րն է այդ ճանապարհից Հայաստանի կոնկրետ շահը։

«Դե, ինչ-որ շահ կարող է լինել, առնվազն, ամենայն հավանականությամբ, որեւէ հաղորդակցություն կբացվի։ Բայց «Հյուսիս-Հարավը» շատ ավելի առաջնահերթ է»,– ասաց նա։

Պողոսյանը Հայաստանի համար հնարավոր ռիսկերի օրինակ է բերել Վրաստանի փորձը՝ նշելով Թուրքիայի տնտեսական ազդեցությունը հատկապես սահմանամերձ շրջաններում։

«Հիմա մենք որեւէ երաշխիք չունենք, որ եթե Թրամփի այս «ուղին» աշխատի, Հայաստանի դեպքում եւս Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիա չի լինի»,– զգուշացրեց նա։ Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ուղղության դեպքում նման ռիսկերի մասին խոսելու հիմքեր չկան։

«Այդ միջանցքը 35 տարի բաց է եղել, եւ մենք Վրաստանի ու Իրանի կողմից որեւէ էքսպանսիա չենք զգացել։ Այսինքն՝ ինչո՞ւ մենք չպետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ, ռեսուրսներ ներդնենք այն ուղղության մեջ, որը վնասակար չէ, օգտակար է, եւ որի դեպքում այսքան ժամանակ որեւէ ռիսկ չենք ունեցել»,– հարց բարձրացրեց Պողոսյանը։

Նրա համոզմամբ՝ այստեղ դրսեւորվում է նաեւհանրային շահը։

«Մեր բնակչությունը հիմար չէ։ Նրանք հիանալի հասկանում են, որ այս ճանապարհից, եթե այն գործարկվի, օգուտը շատ ավելի մեծ կլինի՝ ե՛ւ  տնտեսական, ե՛ւ զբոսաշրջային, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ, հնարավոր է, նաեւ գաղափարական առումով»,– ասաց նա։

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ»

Ելույթի երկրորդ հատվածում Պողոսյանը խոսեց Հայաստանի հասարակական տրամադրությունների մասին՝ առանձնացնելով անհանգստության արտաքին եւ ներքին պատճառները։

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը նկարագրելու համար պետք է ասել, որ այն, իհարկե, շատ մտահոգիչ է Հայաստանում։ Հասարակական գիտակցությունը, հասարակության տրամադրությունները շատ անհանգիստ են»,– ասաց նա։

Արտաքին հիմնական գործոններից մեկը, ըստ սոցիոլոգի, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վախն է։ Նա միաժամանակ քննադատեց պատերազմական սպառնալիքի շուրջ ներքաղաքական դիսկուրսը։

«Քաղաքական դիսկուրսում անընդհատ շրջանառվում է այն թեզը, թե եթե մենք չտանք Տիգրանաշենը, ապա պատերազմ կլինի։ Եթե մենք չընդունենք նոր Սահմանադրությունը, ապա պատերազմ կլինի»,– հերթով թվեց Պողոսյանը։

Նա հիշատակեց նաեւ իշխանական կուսակցության՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախկին հայտարարությունը։ «Եթե խորհրդարանական ընտրություններում չհավաքենք 65 տոկոս ձայն, այսինքն՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ապահովելու համար, ապա սարսափելի պատերազմ կլինի։ Դե, փառք Աստծո, որ նրանք չհավաքեցին, եւ պատերազմ չեղավ»,– նշեց նա։

Պողոսյանի խոսքով՝ նման դիսկուրսը մեծացնում է հասարակական լարվածությունը։

«Սա սեփական բնակչությանը պատերազմով վախեցնելու մշտական դիսկուրս է՝ աջ հարեւանից կամ ձախ հարեւանից։ Սա շատ ուժեղ ազդում է հասարակական տրամադրությունների վրա, եւ լարվածությունն աճում է»,– ասաց նա։

Սոցիոլոգը որպես անհանգստության մեկ այլ արտաքին գործոն մատնանշեց Իրանի շուրջ զարգացումները։

«Հայաստանը սահմանակից է Իրանին, եւ դա նույնպես անհանգստացնում է բնակչությանը»,– նշեց նա։

«ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄ»

Պողոսյանի գնահատմամբ՝ հասարակական անհանգստության ներքին պատճառներից մեկը Հայաստանում ընթացող քաղաքական եւ արժեքային փոփոխություններն են։

«Իրականում տեղի է ունենում բավական հզոր վերափոխում, ընդհանրապես հասարակական գիտակցության վերաձեւավորում, երկրի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն»,– հայտարարեց նա։

Նա պնդեց, որ փոփոխությունները վերաբերում են նաեւ ազգային ինքնությանը, Սփյուռքի եւ Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերություններին։

«Ազգային ինքնությունը փորձում են կոտրել, այսպես ասած, ծնկի բերել եւ ներդնել միանգամայն այլ ինքնություն։ Սփյուռքի հետ հարաբերությունները նույնպես լավագույն վիճակում չեն։ Հայ Առաքելական եկեղեցին իր վրա զգում է որոշակի ճնշումներ, հալածանքներ»,– ասաց Պողոսյանը։

Սակայն, ըստ նրա, հասարակության համար ամենամեծ խնդիրը նաեւ այն է, որ փոփոխությունների հստակ ուղղությունն ու վերջնարդյունքը հասկանալի չեն։

«Ի՞նչ բարեփոխում է դա, որքանո՞վ է այն տեւելու։ Ո՞ւր են գնում, կա՞ արդյոք ճանապարհային քարտեզ»,– հարցրեց նա։

«ԵԹԵ ՉԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱԴԱՐՈՒՄ Է ՔԵԶ ՎՍՏԱՀԵԼ»

Պողոսյանը հատկապես կարեւորեց իշխանության եւ հասարակության միջեւ հաղորդակցությունը։

«Եթե դու չես աշխատում բնակչության հետ, ժողովուրդը դադարում է քեզ վստահել։ Իսկ բարեփոխումները, ինչպիսին էլ դրանք լինեն, եթե դուք դրանք իրականացնում եք առանց բնակչությանը նախապատրաստելու, դատապարտված են ձախողման, որովհետեւ եթե մարդիկ չեն աջակցում բարեփոխումներին, դրանք չեն իրականացվի»,– ընդգծեց նա։

Սոցիոլոգի խոսքով՝ հասարակությունը հաճախ չի հասկանում՝ իշխանության քայլերը նախապես մշակված ծրագրի մաս են, թե ինքնաբուխ որոշումներ։

«Սովորական հայ մարդը, առավոտյան կարդալով նորություններն ու թերթերը, ընդհանրապես չի հասկանում՝ սա նախապես նախատեսվա՞ծ էր ծրագրով, թե՞ պարզապես ինքնաբուխ է․ այսօր պատահաբար պետության ղեկավարի մտքով անցավ նաեւ սա ասել։ Կա՞ արդյոք գործողությունների որեւէ ծրագիր, թե՞ ոչ»,– ասաց նա։

Պողոսյանի գնահատմամբ՝ դրա հետեւանքով իշխանության նկատմամբ վստահությունը լուրջ անկում է ապրում։

«Իշխանության նկատմամբ վստահությունը սարսափելի կերպով խարխլվում է»,– հայտարարեց նա՝ նշելով, որ իր ուսումնասիրություններով այդ ցուցանիշը մոտավորապես 11–12 տոկոս է։

«ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ԱՆԵԼ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԳՈՐԾԸ ՉՀԱՍՆԻ ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՊՈՌԹԿՈՒՄՆԵՐԻՆ»

Ելույթի վերջում Պողոսյանն անդրադարձավ իշխանության փոփոխության հնարավոր ճանապարհներին՝ ընդգծելով, որ դրա համար պետք է գործեն օրենքով եւ Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմները։

«Իշխանության փոփոխության ցանկացած փորձ պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների, իմպիչմենթի եւ օրենքով ու Սահմանադրությամբ նախատեսված այլ միջոցների միջոցով»,– ասաց նա։

Միաժամանակ, ըստ Պողոսյանի, եթե այդ մեխանիզմները չեն գործում, պատմական փորձը ցույց է տալիս, որ հասարակական դժգոհությունը կարող է ընդունել ավելի արմատական ձեւեր։

«Եթե դրանք ձախողվում են, ապա ե՛ւ պատմական, ե՛ւ միջազգային փորձը ցույց են տալիս, որ այդ դեպքում մարդիկ դիմում են ավելի արմատական մեթոդների»,– ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ նման զարգացում թույլ չտալը պետք է լինի հասարակական եւ մտավորական շրջանակների կարեւորագույն խնդիրներից մեկը․ «Մենք չէ՞ որ չենք ուզում մեր երկիրը վերածել այնպիսի վայրի, որտեղ բնակչությանը եւ նրա շահերը պաշտպանելու այլ եղանակներ չկան, բացի ամենաարմատական մեթոդներից»։

Եվ նրա եզրափակիչ շեշտադրումը հենց սա էր․«Մեր խնդիրն է անել այնպես՝ ես նկատի ունեմ մտավորական էլիտայի խնդիրը, որ գործը չհասնի ամենաարմատական պոռթկումներին եւ դրսեւորումներին, որոնք, իմ կարծիքով, վաղուց հասունանում են եւ շարունակում են հասունանալ»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի