ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic
ՄիջազգայինԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին Աբու Դաբիում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում՝ սահմանափակ հրադադարի շուրջ քննարկումներ անցկացնելու համար, հայտնում է The Atlantic-ը։
Վերջերս Կիև կատարած այցի ժամանակ Ուիտկոֆը և Քուշները մի քանի ժամ անցկացրել են Զելենսկու և նրա թիմի հետ՝ քննարկելով հակամարտության մասշտաբի փուլային նվազեցումը։ Առաջին քայլը կարող է լինել էներգետիկ ենթակառուցվածքների՝ էլեկտրակայանների, վերամշակման գործարանների և այլ օբյեկտների վրա հարձակումների փոխադարձ դադարեցումը։
Միևնույն ժամանակ, Եգիպտոսի միջնորդությամբ քննարկվում է առանձին համաձայնագիր՝ Սև ծովում բեռնատար նավերի վրա հարձակումները դադարեցնելու համար, հիմնականում` Մերձավոր Արևելք և Աֆրիկա հացահատիկ տեղափոխող նավերի։
Վաշինգտոնի հաջորդ նպատակը մնում է Թրամփի, Պուտինի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման կազմակերպումը։
«Նրանց ամբողջ դիրքորոշումն այժմ հակամարտության մասշտաբի նվազեցումն է ցանկացած անհրաժեշտ միջոցով և ցանկացած կողմից», - ամերիկյան թիմի մոտեցումը նկարագրել է ուկրաինացի բանակցողներից մեկը։
Ասել, թե տեղեկատվությունը ռեալ է, դժվար է: Ամեն դեպքում, ռուսական կողմը քանիցս հայտարարել է, որ ռազմական միջոցառումենրի որեւէ թուլացման չի գնա, քանի դեռ չկավերջնական խաղաղության պայմանագիր: Առանց դրա ամեն մի թուլացում Մոսկվան համարում է ընդամենը Կիեւին փրկարար ժամանակ տալու միջոց:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/73069

