Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»

Վերլուծություն

ՄԱԿ­–ի ա­վարտ­ված գա­գա­թա­ժո­ղովն աչ­քի ըն­կավ մեկ հե­տաքր­քիր է­պի­զո­դով: Այն, մի­գու­ցե, ա­վե­լի շատ թա­տե­րա­կան բե­մա­կա­նաց­ման տեսք ու­ներ, ա­մեն դեպ­քում, այդ տե­սա­կե­տը եւս կա: Բայց ե­թե խո­րը նա­յենք, ե­թե ան­գամ դա թատ­րոն էր, ա­պա ի­րա­կան կյան­քից ոչ այն­քան շատ կտրված:

ԹԱՏՐՈՆԸ` ԹԱՏՐՈՆ, ԲԱՅՑ...

Ն­կա­տի ու­նենք հայ­հո­յանք­նե­րի աս­տի­ճա­նի հա­սած այն լեզ­վակ­ռի­վը, ո­րը ՄԱԿ­–ի ամ­բիո­նից ծա­վալ­վեց Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի եւ Իս­րա­յե­լի վար­չա­պետ Նե­թան­յա­հու­ի մի­ջեւ: Այն տպա­վո­րութ­յունն էր, որ ՄԱԿ­–ից դուրս գա­լուն պես այս եր­կու­սը կնետ­վեն ի­րար գզե­լու: Բայց չէ, բա­նը դեռ պա­տե­րազ­մի չի հա­սել. Նե­թան­յա­հուն ըն­դա­մե­նը գա­գա­թա­ժո­ղո­վից հե­տո լրատ­վա­մի­ջոց­նե­րով տա­րա­ծեց, թե պատ­րաստ­վում է Էր­դո­ղա­նի դեմ «գործ տալ» Մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նում, որ­տեղ, չմո­ռա­նանք, Էր­դո­ղանն ար­դեն Նե­թան­յա­հու­ի դեմ «գործ տվել» է: Ու հաշ­վի առ­նե­լով, որ եր­կու­սի ղե­կա­վա­րած երկր­ներն էլ սույն դա­տա­րա­նի ի­րա­վա­սութ­յու­նը չեն ճա­նա­չում, այս վեճն ա­վե­լի է նման­վում դե­րա­սա­նութ­յան: Միայն թե ե­րե­ւի ա­մեն բան այդ­քան էլ միան­շա­նակ չէ:

­Հաս­կա­նա­լու հա­մար վե­րա­դառ­նանք ՄԱԿ­–ում Նե­թան­յա­հու­ի ե­լույ­թին, որն աչ­քի ըն­կավ ոչ միայն Էր­դո­ղա­նի հաս­ցեին հղված հայ­հո­յանք­նե­րով: Այս ե­լույ­թի ա­մե­նա­հե­տաքր­քիր մասն այն էր, որ Նե­թան­յա­հուն ստիպ­ված էր խո­սել գրե­թե դա­տարկ դահ­լի­ճում. ներ­կա պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը պար­զա­պես դահ­լի­ճից դուրս ե­կավ: Այդ թվում` գրե­թե բո­լոր իս­լա­մա­կան երկր­նե­րը: Ու, ա­մե­նա­հե­տաքր­քի­րը. դահ­լի­ճում մնա­ցած փոքր թվով պատ­վի­րա­կութ­յու­ննե­րի մեջ էր Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը` ա­մե­նայն ու­շադ­րութ­յամբ լսե­լով «ա­վագ եղ­բոր»` Էր­դո­ղա­նի հաս­ցեին հղված Նե­թան­յա­հու­ի բո­լոր հայ­հո­յանք­նե­րը: Ու այս­տեղ հարցն ա­մե­նե­ւին էլ միայն այն չէ, թե Ա­լիե­ւը, վեր­ջա­պես, ո՞ւմ «փոքր եղ­բայրն» է` Էր­դո­ղա­նի՞, թե` Նե­թան­յա­հու­ի, թեեւ այս հար­ցը եւս շատ կա­րե­ւոր է:

Ի­րա­կա­նում, ի­հար­կե, ոչ միայն ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ, այլ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում Թուր­քիան եւ Իս­րա­յե­լը ե­թե ան­գամ ի­րար հետ չեն դաշ­նակ­ցում, սա­կայն առն­վազն փո­խա­դարձ հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն նրանց մի­ջեւ կա: Բայց նաեւ այն­պես չէ, որ մի ուղ­ղութ­յամբ կա­րող ես հա­մա­գոր­ծակ­ցել, մեկ այլ ուղ­ղութ­յամբ` թշնա­մութ­յուն ա­նել: Չէ, մին­չեւ ո­րո­շա­կի սահ­մա­նա­գիծ մի­գու­ցե հնա­րա­վոր է նաեւ նմա­ն եր­կա­կի խա­ղը: Բայց այդ գիծն անց­նում ես, եւ ար­դեն կա՛մ բա­ցար­ձակ թշնա­մութ­յուն է, կա՛մ բա­ցար­ձակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն: Եվ ոչ թե ՄԱԿ­–ում հի­շա­տակ­ված լեզ­վակ­ռի­վը, այլ «գետ­նի վրա» ըն­թա­ցող ո­րոշ զար­գա­ցում­ներ գա­լիս ե­ն ակ­նար­կե­լու այն մա­սին, որ Իս­րա­յելն ու Թուր­քիան շատ են մո­տե­ցել այդ գծին, ե­թե այն չեն հա­տել:

­Վեր­ջին օ­րի­նա­կը. ՄԱԿ­–ում այդ «մե­նա­մար­տից» ոչ շատ ա­ռաջ հայտ­նի դար­ձավ սի­րիա­կան Հա­լե­պում ռազ­մա­կա­նաց­ված խո­շոր օբ­յեկտ­նե­րում նոր պայթ­յուն­նե­րի մա­սին: Սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձե­ցին զար­գաց­նել «պա­տա­հա­կան պայթ­յու­նի» վար­կա­ծը: Բայց այն դեպ­քում, երբ «պա­տա­հա­կա­նութ­յու­նը» շատ լավ զու­գորդ­վում է Իս­րա­յե­լի շա­հե­րի հետ, հա­զիվ թե ո­րե­ւէ ող­ջա­միտ մարդ այդ վար­կա­ծին հա­վա­տա: Կոնկ­րետ դեպ­քում, պայ­թել էին պաշ­տո­նա­պես սի­րիա­կան բա­նա­կի զի­նա­պա­հեստ­ներ, որ­տեղ ի­րա­կա­նում Թուր­քիան կենտ­րո­նաց­նում էր ՀՕՊ­–ի հա­մար նա­խա­տես­ված եւ այլ նշա­նա­կութ­յան զի­նամ­թեր­քի մեծ ծա­վալ­ներ: Ընդ ո­րում, սա ա­ռա­ջին նման օ­րի­նա­կը չէ: Այ­սինքն, Թուր­քիան հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է բարձ­րաց­նել իր մար­տու­նա­կութ­յու­նը սի­րիա­կան տի­րույ­թում, այ­սինքն, դրա սուր կա­րիքն ու­նի: Իս­րա­յե­լը հա­մա­ռո­րեն դա թույլ չի տա­լիս, եւ «պա­տա­հա­կան» պայթ­յուն­ներն էլ նպաս­տում են դրան. սա էլ խո­սում է, որ Թել Ա­վի­վի ըն­կալ­մամբ, Հ­յու­սի­սա­յին Սի­րիա­յում Թուր­քիա­յի ռազ­մա­կան ամ­րապն­դումն իր դեմ է: Այ­սինքն, կող­մերն ակն­հայ­տո­րեն ինչ­–որ սրա­ցում­նե­րի պատ­րաստ­վում են` այս պա­հին աշ­խա­տե­լով ռազ­մա­կան բա­լանսն այս կամ այն կողմ թե­քե­լու ուղ­ղութ­յամբ: Կամ կա­րե­լի է այս­պես. կող­մե­րը միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան են հա­մա­րում ռազ­մա­կան բախ­ման սցե­նա­րը, եւ հի­մա ա­մեն մե­կը փոր­ձում է ռազ­մա­կան բա­լանսն իր օգ­տին թե­քել: Եվ ե­թե բա­նը հան­կարծ հաս­նի ու­ղիղ բա­խում­նե­րի, ա­պա այլ ուղ­ղութ­յու­նն­երում, այս դեպ­քում` Հա­րա­վա­յին Կով­կա­սում թե ինչ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նեն, մեկ է, այդ ա­մե­նը վե­րա­դա­սա­վոր­վե­լու է գլխա­վո­րի` ռազ­մա­կան բախ­ման հա­մա­տեքս­տում: Իսկ այս տրա­մա­բա­նութ­յունն ար­դեն իսկ ՄԱԿ­–ում Էր­դո­ղա­նի եւ Նե­թան­յա­հու­ի լեզ­վակռ­վին մի փոքր այլ ե­րանգ է տա­լիս` ոչ «մա­քուր թա­տե­րա­կան ներ­կա­յաց­ման» վար­կա­ծի օգտ­նին:

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԹՈՒՐՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ա­մեն դեպ­քում` այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ստեղծ­վել են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, ի­րենց հեր­թին են թուրք­–իս­րա­յել­յան բախ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը նկա­տե­լիո­րեն մե­ծաց­րել: Ա­ռա­ջին հեր­թին խոս­քը հու­սիթ­նե­րի մա­սին է, ո­րոնց վեր­ջին մեկ­–եր­կու ամս­վա գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կտրուկ փո­խե­ցին տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­կան բա­լան­սը: Ներ­կա ի­րո­ղութ­յու­նն­երը սրանք են: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, հու­սիթ­ները այս պա­հին կա­յուն վե­րահս­կո­ղութ­յուն ու­նեն հա­մաշ­խար­հա­յին կա­րե­ւո­րա­գույն լո­գիս­տի­կա­նե­րից մե­կի` Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցի վրա: Երկ­րոր­դը, շա­րու­նա­կում են ակ­տիվ հար­ձա­կու­մը Ե­մե­նի ներ­սում, եւ, դա­տե­լով վեր­ջին տե­ղե­կութ­յուն­նե­րից, ներ­կա պա­հին Սաուդ­յան Ա­րա­բիա­յի կող­մից հո­վա­նա­վոր­վող ու­ժե­րը հաս­նում են գրե­թե լիա­կա­տար քաո­սա­յին վի­ճա­կի: Հա­ջոր­դը. նա­խօ­րեին տե­ղե­կութ­յուն ե­ղավ, որ Սաուդ­յան Ա­րա­բիան, ո­րը դե­պի Եվ­րո­պա ոչ միայն նավ­թի, այլ նաեւ նավ­թամ­թերք­նե­րի հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րից էր, հի­մա ստիպ­ված է բեն­զին եւ դիզ­վա­ռե­լիք գնել նույն Եվ­րո­պա­յից: Ընդ ո­րում, շատ բարձր գնե­րով, հաշ­վի առ­նե­լով, որ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գներն ար­դեն կա­յու­նա­ցել են` մեկ բա­րե­լի հա­մար 100 դո­լա­րից բարձր տի­րույ­թում: Բա­նը հա­սել է նրան, որ ար­դեն Թ­րամփն է բաց տեքս­տով խո­սում ԱՄՆ­–ից նավ­թամ­թեր­քի ար­տա­հան­ման հնա­րա­վոր ար­գե­լքի մա­սին` նե­րա­մե­րիկ­յան շու­կան վերջ­նա­կան փլու­զու­մից պաշտ­պա­նե­լու հա­մար: Իսկ ա­ռանց ա­մե­րիկ­յան նավ­թամ­թեր­քի ներ­մուծ­ման կա­րող է վերջ­նա­կա­նա­պես պայ­թել Եվ­րո­պա­յի, այդ թվում` Բ­րի­տա­նիա­յի է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գը` հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ու այս օ­րե­րին այդ ուղ­ղութ­յամբ տագ­նա­պի նշան­նե­րի պա­կաս Եվ­րո­պա­յում չկա:

Եվ ա­հա այս ա­մե­նի ֆո­նին, այդ­պես էլ ԱՄՆ­–ից չի լսվում ի­րա­նա­կան խնդրի կար­գա­վոր­ման մա­սին ո­րե­ւէ տրա­մա­բա­նա­կան խոսք: Կան միայն ո­րոշ ազ­դակ­ներ, որ Թ­րամփը փոր­ձում է ինչ­–որ կերպ Սաուդ­յան Ա­րա­բիա­յին օգ­նել` հու­սիթ­նե­րի դեմ պայ­քա­րում: Բայց, կրկնենք, այս պա­հին հու­սիթ­նե­րը միայն հար­ձակ­վում են:

Այս­պի­սով, ստաց­վում է նման պատ­կեր. ի­րա­նա­կան խնդի­րը չի լուծ­վում, դա հիմ­նա­պես փո­խել է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում բա­լան­սը եւ սպառ­նում է վատ­թա­րա­գույ­նով` հա­մաշ­խար­հա­յին, հա­մե­նայնդեպս` ա­րեւմտ­յան տնտե­սութ­յան գլո­բալ ճգնա­ժա­մով: Իսկ կի­սա­քայ­լե­րը, ո­րոնք այս ի­րա­վի­ճա­կում ձեռ­նար­կում է Թ­րամ­փը, ո­րե­ւէ տե­սա­նե­լի լու­ծում չեն ա­ռա­ջար­կում:

­Կարճ ա­սած, ի­րա­վի­ճա­կը ա­վե­լի է խո­րա­նում այս եր­կընտ­րան­քի ուղ­ղութ­յամբ: Պետք է Ի­րա­նի հար­ցով լու­ծում, որն այս պա­հին ի­րա­տե­սա­կան է կա՛մ նոր պա­տե­րազ­մի, կա՛մ Ի­րա­նի պայ­ման­ներն ԱՄՆ­–ի կող­մից ըն­դու­նե­լու տես­քով: Ընդ ո­րում, ա­ռա­ջին տար­բե­րա­կը ե­ղել եւ մնում է ծայ­րա­հեղ ա­նո­րոշ, ե­թե միայն ԱՄՆ–ն չո­րո­շի մի­ջու­կա­յին զեն­քի անց­նել, բայց­ նաեւ այն ռիս­կով, որ կա­րող է պա­տաս­խան լի­նել: Իսկ ա­հա երկ­րորդ տար­բե­րակն առն­վազն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կֆիք­սի ներ­կա նոր բա­լան­սը, ո­րի պա­րա­գա­յում Իս­րա­յե­լը շատ եր­կար ժա­մա­նա­կով հա­կաի­րա­նա­կան գոր­ծու­նեութ­յան ո­րե­ւէ ռեալ տար­բե­րակ չի ու­նե­նա­լու:

Իսկ նման պատ­կե­րը Նե­թան­յա­հու­ի հա­մար հե­տեւ­յալ ի­րո­ղութ­յուն­ներն է խոս­տա­նում: Հաշտ­վել ի­րա­կա­նութ­յան հետ, հրա­ժար­վել «Մեծ Իս­րա­յե­լի» տես­լա­կա­նից, թու­լա­նալ եւ աշ­խա­տել հա­ճույք ստա­նալ: Միայն թե նա այդ «հա­ճույ­քը ստա­նա­լու» է բան­տում, ո­րից խու­սա­փե­լու ո­րե­ւէ շանս չի ու­նե­նա: ՄԱԿ­–ի դա­տարկ դահ­լի­ճում նրա ե­լույթն այդ մա­սին ա­մե­նա­ցայ­տուն ազ­դակն էր: Եվ երկ­րոր­դը, փոր­ձել պա­հել «Մեծ Իս­րա­յե­լի» սցե­նա­րը, սա­կայն այն հի­մնական` Ի­րա­նի ուղ­ղութ­յու­նից շրջել դե­պի Թուր­քիա: Այն է` Ի­րա­նի փո­խա­րեն Թուր­քիա­յին ներ­կա­յաց­նել, որ­պես հա­մաշ­խար­հա­յին թիվ 1 չա­րիք, ո­րին պետք է ա­մեն կերպ ոչն­չաց­նել: Ա­ռիթն էլ կա, ո­րը նաեւ ար­տա­ցոլ­ված է ընդ­դեմ Էր­դո­ղա­նի` Մի­ջազ­գա­յին դա­տա­րան Իս­րա­յե­լի կող­մից հղվող հի­շա­տակ­ված բո­ղո­քում: Այն է` Թուր­քիան ճնշում է քրդե­րին: Ընդ ո­րում, ժա­մա­նա­կը չի նե­րում. Իս­րա­յե­լում պետք է լի­նեն ընտ­րութ­յուն­ներ, եւ ե­թե մինչ այդ Նե­թան­յա­հուն նոր «գլխա­վոր թշնա­մի» չգտնի, բան­տում հայտն­վե­լու հե­ռան­կար­նե­րը կտրուկ մե­ծա­նում են:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի