Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը

Վերլուծություն

­Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի մի­ջեւ ձե­ւա­վոր­վող ներ­կա սրա­ցում­նե­րի ֆո­նին (Տե՛ս https://iravunk.com/?p=349728&l=am), ի­հար­կե, բա­վա­կա­նին բարդ վի­ճա­կում է հայտն­վում Ա­լիե­ւը: ՄԱԿ­–ում Նե­թան­հա­յու­ի ե­լույ­թի ժա­մա­նակ, թեեւ Ա­լիե­ւի ներ­կա­յա­ցու­ցի­չը մնաց` ի տար­բե­րութ­յուն իս­լա­մա­կան այլ երկր­նե­րի, բայց դա ա­մե­նե­ւին էլ դեռ չի նշա­նա­կում, որ Բա­քուն վերջ­նա­կա­նա­պես է կողմ­նո­րոշ­վել «մեծ ըն­կե­րոջ» հար­ցում` ի օ­գուտ Նե­թան­յա­հու­ի:

­Բայց ե­թե ան­գամ Էր­դո­ղա­նը «համ­բե­րա­տար» գտնվի Ա­լիե­ւի նման «մանր կծոց­նե­րի» հան­դեպ` դա հա­մա­րե­լով Բաք­վի կող­մից ճա­րա­հատ­յալ քայլ, մեկ է, Ա­լիե­ւի այդ քայ­լին շատ ա­վե­լի մռայլ են նա­յում Ի­րա­նում` դա հա­մա­րե­լով ա­ռա­ջին հեր­թին Իս­լա­մա­կան հան­րա­պե­տութ­յան եւ հենց իս­լա­մի նկատ­մամբ դա­վա­ճա­նա­կան ակտ: Սա­կայն խնդիրն այս­տեղ ըն­դա­մե­նը Նե­թան­յա­հու­ի ե­լույ­թին Ա­լիե­ւի ներ­կա­յա­ցուց­չի մնալ–չմ­նա­լը չէ. սա Թեհ­րա­նի հա­մար ըն­դա­մե­նը Բաք­վի հան­դեպ դժգո­հութ­յուն հայտ­նե­լու ա­ռիթ­նե­րից մեկն է: Ի­րա­կան դժգո­հութ­յան պատ­ճառ­ներ­ն ա­վե­լի խորն են: Մաս­նա­վո­րա­պես, որ Բա­քուն օ­րերս ար­գե­լեց իր տա­րած­քով ի­րա­նա­կան քա­ղա­քա­ցիա­կան ինք­նա­թիռ­նե­րի թռիչք­նե­րը, դրա­նով հան­դես գա­լով որ­պես Ի­րա­նը բլո­կա­դա­յի են­թար­կե­լու ա­մե­րիկ­յան կուր­սի գոր­ծուն կողմ­նա­կից: Ս­տիպ­ված, թե կա­մա­վոր, այս դեպ­քում բան չի փո­խում. Թեհ­րա­նը Բաք­վի նման քայ­լը գնա­հա­տում է դա­վա­ճա­նա­կան, ո­րը, թե­րեւս, պա­տաս­խան կստա­նա:

Ա­ռա­վել եւս, որ հյու­սի­սա­յին ուղ­ղութ­յու­նը Ի­րա­նի հա­մար գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է կա­րե­ւոր­վում: ԱՄՆ­–ի ծո­վա­յին բլո­կա­դան շա­րու­նակ­վում է, ո­րը, ի­հար­կե, ե­թե Թեհ­րա­նը մի­ջոց­ներ չձեռ­նար­կի, Ի­րա­նին սպառ­նում է շատ ա­վե­լի լուրջ ֆի­նան­սա­կան կո­րուստ­նե­րով, ո­րը հե­ռան­կա­րա­յին ի­մաս­տով ի­րոք կա­րող է անվ­տան­գութ­յան եւ պա­տե­րազ­մի հետ կապ­ված լուրջ խնդիր­ներ ա­ռա­ջար­կել: Արդ­յուն­քում, ինչ­պես նաեւ «Ալ Ջա­զի­րա»–ն­ է պնդում, Թեհ­րա­նը փնտրում է նավ­թի ար­տա­հան­ման եւ­ ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման այ­լընտ­րան­քա­յին ու­ղի­ներ, ինչ­պի­սին կա­րող է լի­նել հյու­սի­սա­յին ուղ­ղութ­յու­նը: Այ­սինքն, կտրուկ սկսում է կա­րե­ւոր­վել Հա­յաս­տան–Ադր­բե­ջան գի­ծը եւ Կաս­պից ծով: Թե­րեւս, այս պա­հի­ն ա­ռաջ­նա­յին հենց Կաս­պից ծովն ու հյու­սի­սա­յին նա­վա­հան­գիստ­նե­րը` այ­լընտ­րան­քա­յին առեւտ­րա­յին մի­ջանցք։ Եվ այն,որ ԱՄՆ–ն փոր­ձեց այդ ուղ­ղութ­յու­նը փա­կել նախ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի մի­ջո­ցով Կաս­պից ծո­վում ի­րա­նա­կան նա­վե­րին հար­վա­ծե­լով, սա­կայն մեծ հե­ռա­վո­րութ­յուն­նե­րը սա դարձ­նում են ոչ է­ֆեկ­տիվ: Հա­ջոր­դեց հյու­սի­սա­յին ուղ­ղութ­յամբ եր­կինքն Ի­րա­նի ա­ռաջ փա­կե­լը, եւ, ի­հար­կե, այս ա­մե­նը «Ալ Ջա­զի­րայի» այդ վար­կա­ծին շատ ա­վե­լի բարձր հա­վա­նա­կա­նութ­յուն է տա­լիս:

Չ­նա­յած` ի­հար­կե, Ա­լիե­ւը, ե­թե կա­րող է իր երկ­րի օ­դը փա­կել ի­րա­նա­կան քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի ա­ռաջ, ի­հար­կե, նույն բա­նը չի կա­րող ա­նել նաեւ Կաս­պից ծո­վում: Այս ուղ­ղութ­յամբ, թեեւ դեռ կա ծո­վի ծան­ծա­ղեց­ման եւ նման այլ խնդիր­նե­ր, սա­կայն ներ­կա պա­հին ե­ղած լո­գիս­տի­կան թույլ տա­լիս է, որ Ի­րա­նը կա­րո­ղա­նա անհ­րա­ժեշտ ծա­վալ­նե­րով ապ­րանք­նե­րի հա­մար լո­գիս­տի­կա ա­պա­հո­վել: Ընդ ո­րում, ոչ միայն նավ­թի, այլ, առ­հա­սա­րակ, Ռու­սաս­տա­նի, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում էլ` այս ուղ­ղութ­յամբ նաեւ Չի­նաս­տա­նի հետ նաեւ ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան կա­պի հա­մար:

Ինչ­քա­նով կհա­ջող­վի ԱՄՆ–ին, ա­սենք Ադր­բե­ջա­նում Իս­րա­յե­լի գաղտ­նի բա­զա­ներն օգ­տա­գոր­ծե­լով, Կաս­պից ծո­վը փա­կել Ի­րա­նի ա­ռաջ, ի­հար­կե, ժա­մա­նա­կը ցույց կտա: Բայց խնդիր­նե­րը, հաս­կա­նա­լի է, շատ են: Կ­հա­մա­ձայն­վի՞ Ա­լիե­ւը թույլ տալ, որ իր տա­րած­քից հար­վածեն ի­րա­նա­կան, ա­սենք նաեւ ռու­սա­կան տրանս­պոր­տին. ե­թե ա­յո, դա ար­դեն բաց պա­տե­րազմ կդառ­նա: Ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նից ու­ղիղ սպառ­նա­լիք­ներ Բա­քուն ար­դեն ստա­ցել է: Իսկ քո­ղարկ­ված մեկ­–եր­կու հար­ված­նե­րը, ի­հար­կե, ո­րակ չեն ստեղ­ծում: Ինչ­–որ այլ սխե­մա կմտա­ծեն, դա էլ է հե­տաքր­քիր դառ­նում:

­Սա­կայն գլխա­վոր ի­մաստն այս պա­հին այն է, որ ե­թե ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան պա­տե­րազ­մում մինչ այս կով­կաս­յան հար­թա­կը մնում էր, այս­պես ա­սենք, ռե­զեր­վա­յին եւ քիչ օգ­տա­գործ­վող, ա­պա հի­մա այդ պատ­կե­րը կա­րող է բա­վա­կա­նին ա­րագ փոխ­վել: Եվ նման հնա­րա­վոր սրա­ցում­նե­րից, հաս­կա­նա­լի է, նաեւ Հա­յաս­տա­նը զերծ չի մնա­լու:

­Թե ՄԱԿ­–ում կա­յա­ցած վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ ի­րա­կա­նում ին­չից են խո­սել եւ ինչ են պայ­մա­նա­վորվել Փա­շին­յա­նը եւ Փե­զեշ­քիա­նը, ի­հար­կե, դժվար է ա­սել: Սա­կայն ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը մեկ հե­տաքր­քիր ման­րա­մասն են ներ­կա­յաց­նում այդ հան­դի­պու­մից: Այն է` Ի­րա­նի նա­խա­գա­հը Փա­շին­յա­նին նվի­րել է «Օգ­նութ­յան պատր­վա­կով» գիր­քը՝ մեկ­նա­բա­նե­լով. «Խոս­քը Թ­րամ­փի «օգ­նութ­յան» մա­սին է։ Նա ա­սաց, որ օգ­նում է Ի­րա­նին»: Թ­րամ­փը նաեւ Նի­կո­լին է օգ­նում, այդ թվում` «Թ­րամ­փի մի­ջանցք» կոչ­ված ծրագ­րով: Իսկ ա­հա Հա­յաս­տա­նը վեր­ջին ժա­մա­նակ­ներս մե­սիջ­ներ է հղում ոչ միայն այդ ծրագ­րի ակ­տի­վաց­ման, այլ նաեւ` հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը ռուս­նե­րի հա­վա­տար­մագր­ված կա­ռա­վա­րու­մից վերց­նե­լու մա­սին: Եվ ե­թե սա դառ­նա ի­րա­կա­նութ­յուն, ԱՄՆ–ն հսկո­ղութ­յուն ու­նե­նա Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղա­յին լո­գիս­տի­կա­յի նկատ­մամբ, ա­պա կաս­պյան հի­շա­տակ­ված խնդի­րը եւս նոր ո­րակ կստա­նա: Ե­թե ոչ այս պա­հին, ա­պա գո­նե միջ­նա­ժամ­կետ ա­պա­գա­յում: Այ­սինքն, Փե­զեշ­քիա­նի այդ գիրքն ու ակ­նարկն ան­գամ Նի­կո­լի հա­մար էր պարզ:

Մ­յուս կող­մից, ի­հար­կե, կա նաեւ Ռու­սաս­տա­նի խնդի­րը. ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ լո­գիս­տի­կան, լի­նի դա Կաս­պից ծո­վով, թե Հա­րա­վա­յին Կով­կա­սով, Մոսկ­վա­յի հա­մար եւս մնում է ա­ռաջ­նա­յին նա­խա­պատ­վութ­յու­նն­երի մեջ: Եվ, ի­հար­կե, հենց այս գլո­բալ ի­մաս­տի տակ է ոչ միայն «Թ­րամ­փի ու­ղու», այլ, առ­հա­սա­րակ, Հա­յաս­տա­նի «եվ­րո­պա­կա­նաց­ման» ողջ թե­ման: Մինչ­դեռ, կրկնենք, ներ­կա փու­լում այս մեծ պայ­քա­րի պի­կա­յին ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րից մեկն է, եւ այս ի­մաս­տով նաեւ չմո­ռա­նանք Փա­շին­յա­նին սպաս­վող մոս­կով­յան այ­ցի մա­սին:

­Մի խոս­քով, ա­մեն բան վկա­յում է, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նը մտել է իր ա­մե­նա­բարդ փու­լե­րից մե­կը, ո­րի ժա­մա­նակ հնա­րա­վոր է ցան­կա­ցած զար­գա­ցում: Որ­քա­նով կկա­րո­ղա­նա Հա­յաս­տանն այս ծանր փու­լից դուրս գալ գո­նե քիչ կո­րուստ­նե­րով, հար­ցե­րի պա­կաս, ի­հար­կե, չկա:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի