Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի տարելիցին գտնվել է մի իշխանավոր, որը հարգանքի տուրք է մատուցել զոհված մեր հայրենակիցների անմահ հիշատակին։ Վաղարշապատ համայնքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը պատմել է, որ Էջմիածնում՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիներին նվիրված հուշարձանի մոտ ծաղկեդրում են իրականացրել Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը (10 տիրադավերից մեկը) եւ Վաղարշապատ համայնքի ղեկավար ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ։ Առաջին հայացքից ոչ մի զարմանալի բան չկա, նույնիսկ գովելի է, բայց Խաչիկյանը ի ցույց է դրել, թե ինչպես է համայնքի ղեկավարը կանգնում հուշարձանի պատվանդանին, որտեղ դրվում են ծաղիկները։ «Չի կարելի կանգնել այդտեղ։ Այս երեւույթը նկատել էի ՀՀ Անկախության 35- ամյակին նվիրված ծաղկեդրման օրը, բայց չխոսեցի դրա մասին՝ մտածելով, որ չիմացության հետեւանք է եւ հաջորդ անգամ չի կրկնվի։ Բայց նույն անարգանքը որոշների մոտ սովորություն է դառնում։ Քանի որ դեռեւս 2025թ Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ Մեխակյան Արգիշտը, չդիմանալով քննադատությանը, Ֆեյսբուքում ինձ արգելափակել է, իմ էջին հետեւող իր օգնականներին կհորդորեմ փոխանցեն, որ այլեւս նման բան չանի։ Հասկանում եմ, որ կոմպլեքսները ստիպում են մի 10 սմ առաջ դնել ծաղիկները ենթականերից, բայց սիրուն չի», - ընդգծել է Խաչիկյանը։ Ի՞նչ ասես, ժամանակին էլ էլ ՔՊ-ականները բարձրացել էին Մայր Աթոռի շիրիմների վրա ու ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր Մայր տաճար ներխուժել: Սրբություններն անարգելն այլեւս այս իշխանության օրոք վաղուց աննախադեպ երեւույթ չէ։

Ի դեպ, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. ՍԻՈՆ արքեպիսկոպոս ԱԴԱՄՅԱՆԻ մասին․ սույն թվականի հոկտեմբերի 5-ի ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, համաձայն որի, ՔՊ-ականներն առաջարկում են իրենց սրտի տիրադավին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Ի՞նչ առանձնահատուկ վաստակ են տեսել ՔՊ-ականները, որ որոշել են հենց այս կերպ «պատվավոր» դարձնել Սիոն սրբազանին, դժվար է ասել։ Բայց չի բացառվում, որ այստեղ էլ գործ ունենք իշխանական յուրահատուկ «օպերացիայի» հերթական դրսեւորման հետ՝ խրախուսում են, որ վերջինիս դրդեն ավելի ակտիվ լծվել Վեհափառ Հայրապետի դեմ գործելուն։ Ի դեպ, հիշեցնենք, որ նույն Սիոն արքեպիսկոպոսն ուղիղ մեկ տարի առաջ հանդես էր եկել հայտարարությամբ եւ շեշտել․ «Ցանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաեւ իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»։ Ի՞նչ մոծակ կծեց Սիոն սրբազանին այս ընթացքում, կարելի է ենթադրել, բայց հարցերի հարցն այն է՝ ինչպե՞ս է նա այժմ ընդունելու եկեղեցու դեմ արշավող իշխանությունների կողմից պատվավոր քաղաքացու կոչում։

Իսկ Հայաստանի նախկին ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, դատի է տվել ո՛չ ավել, ո՛չ պակաս պաշտպանության նախարարությանն՝ իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար: Գասպարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՊՆ 2026 թվականի հունվարի 8-ի որոշման: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանը վարույթ է ընդունել հայցը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյան կրտսերի դեմ դեռեւս 2026 թվականի մարտին հարուցվել էր քրեական հետապնդում ՝ ծառայությունից խուսափելու վերաբերյալ վարույթով։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի