Գերիների հարցը Երեւանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան
ՆերքաղաքականԱրցախի մարդու իրավունքների պաշտպան ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ հռետորական հարց է հղում՝ արդյոք մնացել են բարոյական եւ քաղաքական հարցեր, որոնք պետք է հղվեն հայաստանյան իշխանություններին:
«Կարծում եմ՝ հարցեր չկան, որովհետեւ մեր ազգի համար ամենաողբերգական օրը Հանրային հեռուստատեսությունը համերգ է ցուցադրում։ Դրանով փակվում են բոլոր հարցերը: Հասկանալի է, որ սա պետական քաղաքականության հստակ դրսեւորում է եւ ոչ թե՝ ինչ-որ տեխնիկական սխալմունքի պատճառ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Խոսելով հուսալքության եւ ներքին խռովմունքից, Գեղամ Ստեփանյանը այնուհանդերձ տեսնելով հանրության որոշ հատվածի ընդվզումը, հույս ունի, որ դեռ ամեն բան կորած չէ:
Ինչ վերաբերում է գերիներին, նա ընդգծեց. «Գերների հարցով տարվող աշխատանքները բավարար չեն կարող լինել, քանի որ որքանով ես գիտեմ, Երեւանում տեղադրված պաստառը՝ գերիների նկարներով, միակն է, եւ սա ցուցիչ է: Սա խոսում է այն մասին, որ գերիների հարցը Երեւանում շատ քիչ է հանրային կամ հասարակական պահանջի առարկա դառնում»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

