Ռուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The Economist
ՄիջազգայինՌուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ՝ զանգվածային հարվածներով, դիվերսիաներով և քաղաքական քաոս սերմանելու փորձերով Այս մասին հայտնում է The Economist-ը՝ նշելով, որ այդ արշավը գագաթնակետին կհասնի նոյեմբերին։
Ծրագրով թիրախավորվելու են ոչ միայն էներգետիկ, նաեւ ջրային և այլ կարևոր ենթակառուցվածքները, այլև մայրաքաղաքի առօրյա կյանքը ապահովող օբյեկտները՝ տվյալների կենտրոնները, սուպերմարկետները և քաղաքային ենթակառուցվածքները։ Ակնկալվում է դիվերսիաների և տեղեկատվական գործողությունների զուգահեռ աճ։
Ըստ տեղեկությունների՝ ուկրաինական հակահետախուզությունը ամեն շաբաթ արդեն խափանում է 7-8 ռուսական դավադրություն։ Կիևը պատրաստվում է դաժան ձմռանը, սակայն մասնագետները նշում են, որ պատերազմի տարիների ընթացքում մայրաքաղաքի ենթակառուցվածքները զգալիորեն ավելի դիմացկուն են դարձել հարվածների նկատմամբ և ավելի արագ են վերականգնվում։

