Իշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանություն
Իշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանություն: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՆԳՆ-ից:
«Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նաև հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե»,-ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

