Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում

Մշակութային

Երևանի երաժշտասեր հանրությունը հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 20:00-ին, Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում հնարավորություն կունենա վայելելու բացառիկ համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն։

Իսպանական Սպադուետը հանդես կգա «Ֆոլկ, ջազ ևֆիլմ» խորագրիրը կրող ծրագիրով և հանդիսատեսին կտեղափոխի տարբեր երկրներ, համատեղելով ժողովրդական մեղեդիների անմիջական պարզությունը, ջազի դասականների նրբաճաշակ ոգին և կինոերաժշտության հմայիչ հնչյունները։ Երեկոյի գլխավոր դերակատարներն են երկու մեծանուն իսպանացի երաժիշտներ․ Յեյլի և Կալիֆորնիայի համալսարանների շրջանավարտ, դաշնակահար և դիրիժոր Ալֆրեդո Օյագուես Մոնտերոն, ով ոչ միայն միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտ է, այլև Իսպանիայի անվանի «Դեյա» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Մոնտերոյի բեմական փորձառությունը ընդգրկում է բազմաթիվ միջազգային փառատոներ, որտեղ նրա կատարումները միշտ առանձնացել են խորությամբ և արտահայտչականությամբ։ Դուետի սաքսոֆոնահարն է, միջազգային մրցույթների դափնեկիր Ռոդրիգո Վիլա Պերեսը, ով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Նրա վիրտուոզ նվագը և արտիստիկ ներկայությունը նրան դարձրել են ժամանակակից իսպանական երաժշտության կարևոր դեմքերից մեկը։ Համերգի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ Մանուել դե Ֆայայի, Խուան Մոնստալվադիեի, Ջորջ Գերշվինի, Ասթոր Պիացոլլայի Հ. Կվանգի, Ջ.Ուիլյամսի,Ն. Պիովանիի, Է. Մորրիկոնեի, Ա․ Պիացոլլայի և այլ մեծանուն հեղինակների գլուխգործեցներ։ Սակայն այս երեկոն առանձնահատուկ է ոչ միայն երաժշտական ծրագրով․ երաժիշտները կկիսվեն հետաքրքիր պատմություններով՝ յուրաքանչյուր ստեղծագործության մասին։

Նրանց զրույցները կբացահայտեն ստեղծագործությունների պատմական ու մշակութային խորքերը՝ հանդիսատեսին պարգևելով ավելի անձնական կապ երաժշտության հետ։ Այսպիսով, համերգը կդառնա յուրօրինակ երկխոսություն՝ երաժշտության և պատմության միջև։ Հանդիսատեսը կվայելի ոչ միայն երաժշտության գեղեցկությունը, այլև այն պատմությունները, որոնք կծնվեն բեմի վրա՝ ստեղծելով անմիջական կապ և ջերմ մթնոլորտ։ Համերգի պրոդյուսերն է դաշնակահար, մի շարք նախագծերի հեղինակ և նախաձեռնող՝ Ջուլիետա Վարդանյանը։ Այս համերգը խոստանում է դառնալ իսկական մշակութային կամուրջ, որտեղ իսպանական երաժշտական ավանդույթները կհանդիպեն հայկական հանդիսատեսի զգացմունքայնությանը։ 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի