Այսօր իր տարեդարձն է նշում մարդ, ով ներդաշնակ կերպով համադրում է առաջնորդության տեսլականը, սկզբունքային մոտեցումը և մարդկային բարձր արժեքները
Ախ կանայքԱյսօր իր տարեդարձն է նշում «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը՝ Մելանյա Հովհաննիսյանը։
Որպես մարդ, ով ներդաշնակ կերպով համադրում է առաջնորդության տեսլականը, սկզբունքային մոտեցումը և մարդկային բարձր արժեքները՝ տիկին Հովհաննիսյանը առանձնանում է իր հետևողականությամբ, պատասխանատվությամբ և շարունակական զարգացման ձգտումով։ Նրա ղեկավարությամբ «Ամանտիս»-ը կայացել է որպես վստահելի գործընկեր և ոլորտում կարևոր դերակատար։
Սիրելի տիկին Մելանյա, թող Ձեր անխոնջ ջանքերն ու նվիրումը շարունակեն պտուղներ տալ՝ ի բարօրություն Ձեզ, Ձեր թիմի և մեր հասարակության։
Թող Ձեր օրը լցված լինի ջերմությամբ, գեղեցիկ բարեմաղթանքներով և պայծառ ժպիտներով, իսկ յուրաքանչյուր հաջորդ օր լինի լի հույսերով, սրտի երջանիկ թրթիռներով ու ապագայի պայծառ գույներով։
Ձեզ մաղթում ենք գարուններ բյուրավոր, և վերելքներ փառավոր։

