Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան

Ներքաղաքական

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության՝ փողոց դուրս չգալու, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև` իշխանությունների վարած արտաքին քաղաքականության խնդիրներին: Գրիգորյանի կարծիքով ընդդիմության՝ փողոցային պայքար չսկսելու որոշումը ռացիոնալ է և հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա։ Ըստ նրա՝ որպեսզի հասարակությունը փողոց դուրս գա, պետք է հստակ հասկանա նպատակն ու առաջնահերթությունները. «Ցանկացած քայլ պետք ա իրականացվի կոնկրետ հաշվարկների հիման վրա, և ոչ թե ուղղակի սպոնտան, էմոցիոնալ որոշումներ կայացվեն։ Հաշվարկից ելնելով պետք է բոլոր որոշումները կայացվեն»,- նշել է Գրիգորյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին քննարկումներին՝ Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ ներկա փուլում իշխանություններն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն անում. «Հիմա ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, բայց վատ ենք ԵԱՏՄ-ի հետ։ ԵՄ ուզում ենք գնանք, բայց չենք գնալու ԵՄ, ԵՄ անդամակցությունը պարտադիր չի նշանակում հայտը ներկայացնել և այլն»։ Գրիգորյանը քննադատել է իշխանությունների մոտեցումները՝ դրանք որակելով որպես «անհասկանալի, քաոտիկ»։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և դրա հնարավոր հետևանքների մասին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ անխատեսելիության պակասն ու հաշվարկների բացակայությունը կարող են լուրջ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսությանը։ «Իսկ ո՞վ ա հաշվարկել, ի՞նչ ա լինելու… Ենթադրենք 10 տարի, 15 տարի, էդ էլ լավագույն դեպքում, եթե երբևէ նման հավանականություն լինի… Եթե էականորեն քո տնտեսությունը տուժում ա… հազարավոր ընտանիքներ վարկերի տակ կքած են… դու հիմա էդ ի՞նչ հաշվարկ ես անում։ Օքեյ, թող մեզ ներկայացնեն հաշվարկը, ասեն լավ է, դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, կգնանք Եվրոպական Միություն։ Չկա, չէ՞ հաշվարկ»,- հարց է բարձրացրել նա։ Գրիգորյանը քննադատել է նաև իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված է ԵՄ հետ ավելի սերտ ինտեգրմանը. «Անկեղծ ասում ենք, որ ԵՄ անդամակցության հեռանկարը ոչ իրատեսական ենք համարում, ավելին՝ իրենք նույնիսկ շատ հաճախ ազնվորեն ասում են, որ ոչ իրատեսական է»։ Աննա Գրիգորյանն անդրադարձել է նաև Մոսկվայի ուղղությամբ իշխանությունների քայլերին։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նպատակ ունի արդարացնելու սեփական խնդիրները՝ մեղքը բարդելով արտաքին գործոնների վրա։ «Պարոն Քոչարյանի դեպքը ընդհանրապես առանձնահատուկ է։ Արդեն չորրորդ անգամն է, որ կալանավորվում է Ռոբերտ Քոչարյանը… Այս անգամ արդեն շատ ավելի ծիծաղելի գործերով… Եթե Փաշինյանը չուներ խնդիր… անհանգստություն չուներ առաջիկա գործընթացների համար, ինչո՞ւ էր կարիք զգում բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին կալանավորելու։ Բոլորս պատկերացնում ենք, չէ՞, որ երկրից չէր գնա Ռոբերտ Քոչարյանը։ Իմաստը ո՞րն է, հիմա իրեն կալանավորել, երբ որ կա գործընթաց դեպի դատարան գնացող։ Կգնար դատարան, մնացած գործընթացները արդեն կերևար»։ Նա կարծիք է հայտնել է, որ այս ամենն արվում է ընդդիմությանը թուլացնելու և իշխանությունների դեմ ուղղված հնարավոր շարժումները զսպելու նպատակով:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1066023.html

© factor.am

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի