Ռոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչում
ՆերքաղաքականԱզգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի թիմի Ռուսաստանի հետ հարաբերությունների, արտաքին քաղաքականության խնդիրներին:
Աննա Գրիգորյան - Մեր գործընկերներից մեկը, նկատի ունեմ եվրոպացի գործընկերներից մեկը, հարցրեց` ի՞նչ դիրքորոշում ունենք Ուկրաինայի պատերազմի հետ կապված ու մասնավորացրեց հարցը` Ղրիմի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունենք: Մեզ հետ պատվիրակության կազմում էր նաև Արմեն Գևորգյան նախկին փոխվարչապետ (Ռ.Քոչարյանի գորշ կարդինալը,- խմբ.), ասում է գիտեք, նույնիսկ այն ժամանակ, էլ չեմ ասում հիմա, էն ժամանակ մենք չենք ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում:
Թղթակից - Հիմա է՞լ չեք ճանաչում Ռուսաստանի կազմում:
Աննա Գրիգորյան - Հիմա, բնականաբար, անցած էդ փուլից մինչև էսօր որևէ բան չի փոխվել:

