Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա
ՆերքաղաքականԵկեղեցու հարցով պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, որի աշխատանքի արդյունքում պետք է լինեն օրենսդրական նախաձեռնություններ ու Եկեղեցու բռնազավթումը դադարեցվի, լրագրողերի հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Աստծո բանավոր հոտը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե աշխատավարձ չստացող քահանա չպետք է լինի Հայաստանում։
Նա շարունակում է պնդել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, իսկ ինքը դրա համար կանի ամեն ինչ։

