Վարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. Փաշինյան
Վարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը՝ առանց չափազանցության։ Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 1-ի նիստին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այնտեղ մենք հաշվարկել ենք քամու՝ հողմային էլեկտրակայանների զարգացման ռեսուրսները, ներդրումային մեծ գրավչություն ունեցող ռեսուրսներ կան այնտեղ, և կարծում եմ՝ սա շատ լավ է Վարդենիս խոշորացված համայնքի համար։
Հաշվի առնելով Վարդենիսի տեղադիրքը՝ Սևանի ափը, Սևանի ափի առանձնահատուկ կլիմայական պայմանները, առանձնահատուկ բնաշխարհը, կարծում եմ, իսկապես, Վարդենիսի համար շատ մեծ հեռանկարներ են բացվում։
Մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ հեռանկարների պոտենցիալը րոպե առաջ օգտագործելու համար և ներդրումային ծրագրին ընթացք տալու ուղղությամբ»,- ասաց նա:

