Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն
ՄիջազգայինՄոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն յոթ մարդ։
Սերգիև Պոսադի մոտ գտնվող Կրասնոզավոդսկի քիմիական գործարանի շենքերից մեկը մասամբ ավերվել է, և հրդեհ է բռնկվել։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ տասնյակ մարդիկ տարհանվել են։
Աշխատողները գտնվել են թիվ 4 արհեստանոցում, որը փլուզվել է։ Փրկարարները փորձում են զսպել գործարանում բռնկված հրդեհը։

