Կիևում երկրորդ անգամ գրոհի ենթարկվեց խոշոր կամուրջներից մեկը՝ Հարավայինը. կամուրջի հենարանը վնասված է (Տեսանյութ)
Միջազգային️Երեկ գիշեր, օրվա ընթացքում երկրորդ անգամ, ռուսական անօդաչուները գրոհեցին Կիևում Դնեպրի խոշոր կամուրջներից մեկը՝ Հարավային կամուրջը:
Աչդեն առաջիկ հարվածից հետո Քաղաքապետ Կլիչկոն հայտարարեց, որ կամրջի վրա մետրոյի և ցամաքային հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Վնասվել են կամրջի հենարանը, պաշտպանիչ ցանկապատը, ճանապարհի ծածկույթը և մետրոյի պաշտպանիչ բետոնե արգելապատնեշը։
Երկրորդ հարվածի հյետեւանքների մասին դեռ վերջնական գնահատում չի տրվել:
Ռուսական փորձագիտական աղբյուրները նշում են, որ ներկա պահին խնդիրը կամուրջի փլուզումը չէ, թեեւ հնարավոր է, որ յուրաքանչյուր հարվածից հետո այն, սեփական ծանրության տակ, փլուզվի: Հիմնական նպատակն է հասնել մի վիճակի, երբ կամրջով խոշոր բեռներ տեղափոխելը հնարավոր չլինի: Այն հաշվարկեվ, որ Հարավային կամուրջը այն կարեւոր լոգիստիկ հանգույցն է, որով փոխադրվում է դեպի արեւելք գնացող ռազմական բեռների մինչեւ 90 տոկոսը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73244

