Համոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ Խաչատրյան

ՀՀԿ֊ական Շիրազ Խաչատրյանը գրում է

Այդպես էլ հանրությունը նորմալ ու ամբողջական բացատրություն չի ստացել ու համոզված եմ՝ չի էլ ստանա, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը, հայտնվել Սյունիքի բնակավայրերում և տեղաշարժվել հայկական տարածքով։

Առավել ևս, որ սա առաջին նման դեպքը չէ։ Հատկապես Սյունիքում նախկինում ևս արձանագրվել են նմանատիպ միջադեպեր։ 2023 թվականին երկու ադրբեջանցի զինծառայողներ հայտնվեցին Բնունիսի և Աշոտավանի հատվածներում՝ Հայաստանի տարածքի խորքում։ Մի քանի օր շարունակ «տուրիզմով» զբաղվեցին Սյունիքում: 2024-ին  Տեղ գյուղի հատվածում երկու ադրբեջանցի զինծառայողներ ևս սահմանը հատել էին ու դիմադրություն ցույց տվել:Նման դեպքերից հետո ադրբեջանցի զինծառայողները արագացված կերպով վերադարձվել են Ադրբեջանին։

Հետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ են նման միջադեպերը պարբերաբար տեղի ունենում հատկապես Սյունիքում։ Ինչպե՞ս է հնարավոր զինված անձանց համար հատել պետական սահմանը և երբեմն զգալի տարածություն անցնել՝ առանց ժամանակին հայտնաբերվելու։ Հարցն այն է, որ նմանատիպ դեպքերը ոչ  միայն սահմանային վերահսկողության բացերի  հետևանք է,այլ պետք է ուսումնասիրվեն նաև այդ ներթափանցումների հնարավոր այլ նպատակներ ևս։

Նույնիսկ հասարակ տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում՝ արդյոք նման կրկնվող դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու, մարդկանց համոզելու, որ իրենց բնակավայրերն անվտանգ չեն և երկարաժամկետ հեռանկարում խթանել արտագաղթը։ 

Փոխանակ ցանկացած նմանատիպ միջադեպերը դառնան լուրջ քննության առարկա՝ պարզելու սահմանը հատելու ճշգրիտ վայրերը, երթուղին, հնարավոր աջակցությունները, նպատակը և սահմանային անվտանգության համակարգում առկա բացերը, մեկ զանգի հրամանով հապճեպ հանձնում են ալիևին, որ հանկարծ չջղայնանա...

Եթե ամեն նման դեպքից հետո Բաքվից մեկ զանգը բավարար է, որ դիվերսանտների վերադարձի հարցը արագ լուծվի, ապա ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով...

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին