Ինչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն Հովասափյան

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է

Փորձենք ավելի հստակ ու համակցված հասկանալ, թե իրականում ինչ տեղի ունեցավ նախօրեին և ուր է մեզ տանում նիկոլական «խաղաղություն» կոչվածը։

 

Ըստ էության՝ զինված ադրբեջանցին մտել է ՀՀ սուվերեն տարածք, ինչը այլ կերպ, քան դիվերսիոն գործողություն, դժվար է որակել։ Բացի դրանից, ինչպես փաստում են տարբեր հայտարարություններն ու մեկնաբանությունները, ադրբեջանցին ՀՀ տարածքում է եղել մի քանի օր։

 

Այստեղից էլ հաջորդ կարևոր հարցը՝ ինչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված և այնտեղ հանգիստ շարժվել։ Այն դեպքում, երբ Հայաստանում հյուսիսկորեական ռեժիմ կառուցած իշխանությունը ամեն օր հպարտորեն պարծենում է իր «անվտանգության» համակարգով՝ ու «զորավար»Սուրիկի և մյուսների կատարմամբ խնդալու տեսանյութեր տարածում:

 

Իրականում Նիկոլի իշխանության ողջ մերկությունն ու պերճանքը պարփակված են Շաքիի համայնքապետի երեկվա բարբաջանքում։ Մարդը շատ պարզ ու հանգամանորեն մեկնաբանում էր կատարվածը՝ ընդհուպ կասկածի տակ դնելով անգամ դրա՝ ադրբեջանցի լինելու հանգամանքը. «Դե, կարող ա պարսիկ ա, ի՞նչ իմանանք»։

 

Այսինքն՝ հնարավորինս այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն «վնասի խաղաղության գործընթացին»։

 

Ավելին՝ եթե սրան էլ հավելենք իշխանության մեկ այլ ներկայացուցչի պնդումը, թե «եթե անգամ ադրբեջանցիները կրակեն, մենք չենք պատասխանելու, այդպես կվնասենք խաղաղությանը», ապա արդեն պարզ է, թե ինչ տրամաբանությամբ է կառուցվում այս «խաղաղությունը»։

 

Ի վերջո, հարցը պարզ է․ եթե զինված ադրբեջանցին կարող է մտնել ՀՀ տարածք, օրերով մնալ այնտեղ, իսկ իշխանության առաջին արձագանքը նրան չեզոքացնելու կամ պատասխան տալու փոխարեն «խաղաղությանը չվնասելու» մասին մտածելն է, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը, Հայաստանի՞, թե՞ այն խաղաղության պատրանքի, որի համար պատրաստ է ամեն անգամ Հայաստանի շահը մի կողմ դնել։

 

Պարզ տրամաբանությունն ու նախորդ փորձերը հաստատում են այն կասկածները, որ սրանք շատ գերարագ ձևով դիվերսանտին կարտահանձնեն իրենց բարեկամներին, ավելին առաջիկա օրերին էլ մի այնպիսի «օպերացիա» կկազմակերպեն, որ բոլորը շատ արագ կմոռանան կատարվածը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին