Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ

Վերլուծություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչած հայտարարությունը, թե իրենք չեն ճանաչում Ղրիմը ՌԴ կազմում, իհարկե, լեզվի սայթաքում չէր եւ մի շարք լուրջ հարցերի տեղիք է տալիս։

«Մեր գործընկերներից մեկը, նկատի ունեմ եվրոպացի գործընկերներից մեկը, հարցրեց՝ ի՞նչ դիրքորոշում ունենք Ուկրաինայի պատերազմի հետ կապված ու մասնավորեցրեց հարցը՝ Ղրիմի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունենք։ Մեզ հետ պատվիրակության կազմում էր նաեւ Արմեն Գեւորգյանը՝ նախկին փոխվարչապետ (Ռ. Քոչարյանի գորշ կարդինալը,- խմբ.), ասում է՝ գիտեք, նույնիսկ այն ժամանակ, էլ չեմ ասում հիմա, էն ժամանակ մենք չենք ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում»,- ընդգծել է քոչարյանական խմբակցության ղեկավարը։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ հիմա է՞լ չեք ճանաչում Ռուսաստանի կազմում, Գրիգորյանը պատասխանել է. «Բնականաբար, անցած էդ փուլից մինչեւ էսօր որեւէ բան չի փոխվել»։

Հարցն այստեղ, սակայն, միայն Ղրիմի կարգավիճակը չէ։ Ավելի էական է այն քաղաքական ուղերձը, որը կարող է ընկած լինել այս հայտարարության եւ նույն հարցազրույցում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հնչած գնահատականների տակ։

Գրիգորյանը խոսում է Ռուսաստանի հետ «նորմալ, ոչ թշնամական հարաբերությունների» անհրաժեշտության մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Ռուսաստանը Հայաստանի համար չի կարող առանձնացվել մյուս պետություններից՝ որպես հատուկ կարգավիճակ ունեցող գործընկեր։ Եվ այստեղ արդեն դժվար է չտալ պարզ հարց. «Հայաստան» դաշինքի համար Ռուսաստանը դեռ ռազմավարական գործընկե՞ր է, թե՞ պարզապես մի երկիր, որի հետ պետք չէ թշնամանալ՝ ինչպես, օրինակ, Մոզամբիկի կամ Մադագասկարի հետ։ Եվ այս հարցում ո՞րն է իրենց ու նիկոլականների տարբերությունը։

«ՆԻԿՈԼԱԿԱՆԻՑ» ՄԻՆՉԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Գրիգորյանի վերոնշյալ դիրքորոշումը հասկանալու համար արժե հիշել նրա ոչ վաղ անցյալը։ Նախկինում նա Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներից էր, 2018-ի «թավշյա-տեռորի» ժամանակ վերջինիս համար «վիզ» դրած կարկառուն դեմքերից մեկը, իսկ այսօր հանդես է գալիս գործող իշխանությանը հակադրվող ուժի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարի կարգավիճակով։

Այսպիսի քաղաքական շրջադարձերի դեպքում բնական հարց է առաջանում. ի՞նչ փոխվեց։ Որտե՞ղ է անցնում նախկին եւ ներկա քաղաքական դիրքորոշումների սահմանը։ Ու խնդիրն այստեղ ոչ միայն քաղաքական դիրքորոշման փոփոխությունն է, այլեւ քաղաքական պատասխանատվությունը։ Ինչպե՞ս է այդ փոփոխությունը բացատրվում ընտրողին, եւ որքանո՞վ են իրար հետ համատեղելի նախկին ու ներկա հայտարարություններն ու գործողությունները։ Հենց այս համատեքստում էլ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունը դուրս է գալիս մեկ հարցազրույցի շրջանակներից։

ՂՐԻՄԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇ

Հայաստանի քաղաքական բանավեճում Ղրիմի հարցը վաղուց միայն ռուս-ուկրաինական հակամարտության թեմա չէ։ Այն նաեւ առնչվում է ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի սկզբունքների փոխհարաբերությանը։

Ու այստեղ առաջանում է հայկական քաղաքական դաշտի համար հատկապես զգայուն հարց. եթե քաղաքական ուժը մերժում է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում լինելու ճանաչումը, ապա ինչպե՞ս է այդ դիրքորոշումը համադրում Արցախի հարցում նախկինում կամ այսօր արտահայտվող մոտեցումների հետ։

Մի կողմից՝ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, մյուս կողմից՝ Ղրիմի դեպքում այդ սկզբունքի կիրառումը մերժվում է։ Իսկ Հայաստանի հասարակությունը տարիներ շարունակ հենց ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների փոխհարաբերության շուրջ է քննարկել Արցախի խնդիրը։

Այս հակասությունն առավել ուշագրավ է այն պատճառով, որ խոսքը Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած քաղաքական ուժի մասին է։

«ՈՉ ԹՇՆԱՄԱԿԱՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ «ոչ թշնամական» ձեւակերպումը նույնպես պատահական մանրուք չէ։ Քաղաքական բառապաշարում տարբերություն կա «ոչ թշնամական», «բարեկամական», «ռազմավարական գործընկերային» եւ «դաշնակցային» հարաբերությունների միջեւ։

Երբ քաղաքական ուժը նախկինում օգտագործվող «ռազմավարական գործընկեր» կամ «դաշնակից» բնորոշումների փոխարեն ընտրում է առավել չեզոք՝ «ոչ թշնամական» ձեւակերպումը, բնականաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք փոխվում է նաեւ հարաբերությունների ընկալումը։

Ի վերջո, նույն քաղաքական ուժը տարիներ շարունակ իր արտաքին քաղաքական դիրքավորումը ներկայացրել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների պահպանման, անվտանգության համակարգերի եւ տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից։ Եվ ընտրազանգվածից ձայներ է ստացել նաեւ այդ քաղաքական օրակարգի շրջանակում։

Հետեւաբար, եթե բառապաշարն է փոխվում, ընտրողն իրավունք ունի իմանալու՝ փոխվո՞ւմ է նաեւ քաղաքականությունը։

Ո՞ՒՄ Է ՈՒՂՂՎԱԾ ԱՅՍ ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Քաղաքական հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն բառացի բովանդակությամբ, այլեւ այն միջավայրի համատեքստում, որտեղ դրանք հնչում են։

Եթե մանդատավոր ընդդիմության ներկայացուցիչը ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ օգտագործում է ավելի զգուշավոր եւ չեզոք բառապաշար, իսկ այդ մասին խոսում է իշխանությանը մոտ համարվող մեդիա հարթակում, ապա առնվազն հարց է առաջանում՝ արդյո՞ք սա նոր հանրային ուղերձի ձեւավորման փորձ է։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, այս օրերին Ստրասբուրգում է գտնվում, Աննա Գրիգորյանը հակառուսական հայտարարություններ է անում։ Համաձայնեք՝ այսքան «պատահականությունները» արդեն դժվար է պարզապես պատահականություն համարել։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐՈՂԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՐՑԸ

Այս ամենի արդյունքում խնդիրը վերածվում է ավելի լայն քաղաքական հարցի. արդյո՞ք «Հայաստան» դաշինքը վերանայում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի նկատմամբ իր նախկին դիրքավորումը։ Թե՞ միշտ էլ հակառուս են եղել, նոր են բացահայտվում։ Իսկ գուցե ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական գործիչներից ովքեր իրենց փողերը որ երկրո՞ւմ են պահում կամ, ասենք, ում թոռները որ երկրի քաղաքացի են։

Եթե՝ այո, ապա ընտրողն իրավունք ունի հասկանալու՝ ինչո՞ւ է այդ վերանայումը տեղի ունենում, ե՞րբ է այն ձեւավորվել, ո՞րն է դրա ռազմավարական նպատակը, եւ ինչպե՞ս է այն կապվում Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքական շահերի հետ։ Եթե՝ ոչ, ապա նույն ընտրողը կարող է պարզաբանում պահանջել՝ ինչո՞ւ են օգտագործվում այնպիսի ձեւակերպումներ, որոնք էապես տարբերվում են նախկին քաղաքական բառապաշարից։

Սա արդեն միայն Աննա Գրիգորյանի անձնական դիրքորոշման հարցը չէ։ Երբ նման հայտարարություններ անում է խորհրդարանական խմբակցության ղեկավարը, դրանք անխուսափելիորեն հարցեր են առաջացնում ամբողջ քաղաքական ուժի դիրքորոշման վերաբերյալ։ Իսկ որեւէ հերքող կամ հակառակ հայտարարություն առ այս պահը չի եղել, ոչ էլ Գրիգորյանին հեռացրել են խմբակցության ղեկավարի պաշտոնից։

Եվ հենց այստեղ է, որ Ղրիմի վերաբերյալ մեկ հայտարարությունը դադարում է լինել պարզապես բերանից թռած խոսք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին