Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան

Մշակութային

«ԲՈԼՈՐՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆՔ»

Օրերս մեծ աղմուկ բարձրացավ ՔՊ-ական պատգամավորի ելույթի եւ մտքի սխալ շարադրանքի պատճառով: Շատերը անկեղծ զարմացան, թե նման մակարդակի կրթությամբ եւ խոսույթով, որը ինչ-որ տեղ քաղաքական գործչին հարիր չէ, ինչպես է հայտնվել Ազգային ժողովում: Անմիջապես դրան հաջորդեց այն, որ համացանցը ողողվեց բլոգեր Ելենա Վարդանյանի, նույն ինքը՝ Լենայի արտահայտությամբ, թե երիտասարդության ինչի՞ն է պետք բարձրագույն կրթությունը, արդյոք այդ կրթությամբ հնարավոր է միլիոններ վաստակել: «Իրավունք»-ն այս մասին զրուցել է հումորիստ, դերասան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Ինչպես տեսնում ենք, համացանցում բլոգերները, որոնք կոնտենտ վարելով, գովազդներով, ինչ-որ կերպարներ մարմնավորելով, գումարներ են վաստակում, անուն են դնում կրթություն ստացող մարդուն՝ անկախ նրանից, կրթությունը կլինի բարձրագույն, միջին, թե մեկ այլ: Նախ կխնդրեմ մեր ընթերցողի համար հստակեցնեք. Դուք Ձեզ բլոգեր համարո՞ւմ եք։

— Ոչ, ինձ բլոգեր չեմ համարում, ես բլոգեր չեմ։ Ես ուղղակի իմ ճանաչումը ձեռք եմ բերել սոցիալական կայքերի միջոցով, ու շատերի մոտ տպավորություն է, թե ես բլոգեր եմ։ Ես հումորիստ եմ։ Ունենում եմ մոնոներկայացումներ: Դեռ վաղ հասակից ներկայացումների մեջ եմ խաղացել: Ուղղակի, չգիտեմ ինչու, այն ժամանակ ոմանք չէին ուզում ինձ տեսնել իրենց հետ, իրենց նախագծերում։

— Արամ, ինչպե՞ս եք վերաբերվում բլոգերների գործունեությանը եւ կոնկրետ բլոգեր Լենայի` վերջերս հնչեցրած մտքերին, թե ինչի համար է պետք բարձրագույն կրթությունը:

— Ընդհանուր առմամբ, նորմալ եմ վերաբերվում իրենց զբաղմունքին, բայց վատ է, որ դա անում են մեր դեմ, մեր երեխաների, մեր ազգի, մեր ունեցած ու մեր պապերի թողած արժեքների դեմ: Երբեք մեր պապերը չեն եղել տգետ, անգրագետ ու դա չեն քարոզել մեր ծնողներին, մեր ծնողներն էլ մեզ։ Իսկ հիմա լրիվ հակառակ էֆեկտն է:

Կարծես հակառակ ուղղությամբ են գնում, ու դա շատ տեղեր ողջունվում է, որովհետեւ արդեն հիմարները ավելի են շատացել: Դա է ամբողջ խնդիրը։ Այս հարցը միայն ինձանով չի լուծվի: Պետք է բոլորն աշխատեն այդ ուղղությամբ, ինչպես ես եմ անում։ Պետք է խոսեն, արդարացիորեն քննադատեն, մերժեն նրանց, այդ ժամանակ նրանք այդքան երկար լեզու չեն ունենա եւ խոսելու տեղ չեն ունենա։ Բայց ոչ մեկ չի խոսում, անունը դնելով, թե բա՝ իրենց իրավունքն է: Ստացվում է, որ իրենց իրավունքն է՝ իմ իրավունքները ոտնահարելը: Իմ երեխայի, մնացածի երեխաների։ Փողոցում կարող են հանդիպել մեր երեխաներից մեկին, հետը նկարվեն, ու երեխան ակամայից ոգեւորվի, որ իքս բլոգերի վիդեոյի մեջ հայտնվել է: Կամ ասենք, երեխային առաջարկեն, որ փող տանք քեզ, սա արա, նա արա, երեխան ուրախացած անի, սակայն չգիտակցի, որ դրանով առնում են իրեն: Դրանով մեր երեխաների մանկությունը, ինքնասիրությունն ու մանկական հոգին կոտրում են, նրանց դարձնելով իրենց նման ինչ-որ անպիտան մեկը։

Սա է իմ ամբողջ ասելիքը, որ բոլորով պետք է պայքարենք: Այո՛, ես միայնակ միշտ պայքարել եմ նման արատավոր երեւույթների դեմ եւ կշարունակեմ իմ պայքարը, բայց պետք է, որ բոլորը խոսեն դրա մասին, ովքեր, իրոք, ցավում են ապագա սերնդի համար: Եվ դա անեն անկեղծ միտումներից ելնելով ու ոչ մի դեպքում ինչ-որ «խայպի» կամ «լայք» հավաքելու համար:

Հարկավոր է սոցցանցերից դուրս գալ կամ ընտրել այնպիսի մարդկանց, որոնցից կարելի է ինչ-որ բան սովորել, ոչ թե անունը դնել՝ ես դա եմ ուզում, կամ ինչ մատուցում են, դա էլ նայում եմ: Շատ կարեւոր է, որ մենք՝ ամեն մեկս, սովորեցնենք, մեր էջերն օգտագործենք ի շահ ժողովրդի, ի շահ հայրենիքի: Մենք քաղաքական գործիչներ ու պետական գործիչներ չենք: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող այդ ուղղությամբ աշխատել։ Դրանով եւս մենք կօգնենք մեր պետությանը: Ոչ թե, մտածենք, դե, մենք բլոգեր ենք, մեզ սիրում են՝ քթներս ցցած, փողոցներում քայլենք, յանի մի մեծ եսիմ ի՞նչ ենք։

— Ի՞նչ եք կարծում, սա մտածված քարոզ էր՝ արժեհամակարգ, կրթություն, գիտելիք խաթարելու:

 — Չեմ ասի, որ կոնկրետ անձի կամ անձանց կողմից է մտածված, բայց 100 տոկոս համոզված եմ, որ սա ֆինանսավորվում է: Եթե չի էլ ֆինանսավորվում, ուրեմն՝ այն պատճառով, որ գործի վրա չբռնվեն, որ փող են տվել՝ իքս բլոգերներին սրա մասին խոսելու համար։ Կամ էլ բաց են թողնում, որ ով ինչ հիմարություն ուզի, ասի, միեւնույնն է, իրենք իրենց կանեն առանց փող տալու։

— Իրականում ալիք բարձրացավ, եւ նույնիսկ տարբեր բլոգերներ, լրագրողներ դատապարտեցին Լենայի խոսքը։ Ի՞նչ եք կարծում, այդ համատարած պարսավանքն իր ազդեցությունը կգործի՞։

— Ազդեցությունը կգործի, բայց, կրկնում եմ՝ եթե ես, Դուք, ու մի 5 անձ խոսեն, դա կդառնա զուտ խոսակցություն, կանցնի, կգնա: Դրա մասին պետք է, որ ժողովուրդն էլ խոսի՝ հեռախոսը վերցնի, ինքն իրեն նկարի ու ասի, որ ինքն էլ է մերժում այս հիմարությունը։ Այդ ժամանակ կաշխատի: Թող ողջ պատասխանատվությունը մեր ուսերին չլինի՝ իմ, Ձեր ու մի քանիսի: Սա համընդհանուր խնդիր է: Թող մնացած բլոգերներն էլ հայտնեն իրենց կարծիքը, որ չլինեն նման կերպ արտահայտվող մարդիկ։

Իսկ ինչ վերաբերվում է նման բլոգերներին, իրականում ես իրենց չեմ ճանաչում: Ես իրենց անուններն էլ չգիտեմ, չեմ հետեւում նրանց, պատահաբար բերում է մոտս, ես միանգամից թերթում եմ, որովհետեւ լավ գիտեմ, որ այդտեղից ես ոչ մի բան չեմ քաղելու, չեմ վերցնելու։

— Եթե մի օր ինտերնետն անջատվի, կամ այդ հարթակը պարզապես այլեւս չգործի, հետաքրքիր է` նման քարոզ անող բլոգերներն ինչո՞վ են զբաղվելու, եթե չունեն բարձրագույն կրթություն եւ հեգնում են թե՛ կրթությունը, թե՛ միլիոնից պակաս աշխատավարձը...

— Միլիոն աշխատելը լավ է: Թող բոլորը միլիոն ու ավել գումարներ աշխատեն, այդ թվում ես եւ Դուք։ Բայց այդ աշխատելը չպետք է լինի դիմացինի մանկությունը խլելու, ինքնասիրությանը կպնելու, տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին: Թող հալալ քրտինքով փող աշխատեն։ Աշխատանք շատ կա, սակայն մեծամասնությունը չի աշխատում՝ հեշտին են իբր իրենց տալիս: Բլոգերները միլիոններ են աշխատում, բայց այդ բլոգերներին միլիոն տվողներն էլ են մեղավոր։ Շատ ավելի տաղանդավոր մարդիկ կան, որ կարող են նրանց վճարել ու ավելի մակարդակով բան ստանալ: Չե՛ն անում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին