Հիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները

Թեպետ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը, որը ՔՊ Աբովյանի տարածքային կառուցի ղեկավարն է, բայց պարզվում է՝ իշխանությունն այդ ընտրությունների համար պատրաստում է նաեւ բուֆերային այլ թեկնածու։

Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ ՌՈՒԲԵՆ ԲԱՆՈՒՉՅԱՆԸ, որը նաեւ համանուն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, պատրաստվում է առաջադրվել Աբովյանում՝ իբրեւ քաղաքապետի թեկնածու՝ «Քաղաքը բոլորին» կարգախոսով։

Ի՞նչ է հայտնի Ռուբեն Բանուչյանի մասին, ահա այստեղ է ամենաուշագրավը։ Նա մասնագիտությամբ լրագրող է, վերջին տարիներին տարբեր լրատվամիջոցներում է աշխատել՝ որպես հաղորդավար, պրոդյուսեր։ Իր ֆեյսբուքյան էջում պարբերաբեր հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, անգամ չի խորշում արցախյան թեմատիկային անդրադառնալ։ Այո՛, առաջին հայացքի այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, բացի նրանից, որ վերջինս ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի տագրն է՝ սեփական ամուսնու եղբայրը։ Ավելին՝ նույն Ռուբեն Բանուչյանը նախորդ գումարման ժամանակ եղել է նաեւ Սոնա Ղազարյանի օգնականը խորհրդարանում։ Այսինքն՝ լիովին կիսել է իշխանության վարած քաղաքականությունը։ Իսկ թե հիմա ինչ գործառույթ պետք է իրականացնի Աբովյանում, ժամանակը ցույց կտա, բայց փաստն այն է, որ քաղաքականության մեջ հորքուրի գանձերին, երկրի թիվ մեկ աներձագերին փոխարինելու են գալիս ո՛չ ավել, ո՛չ պակաս տագրները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին