Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)
Կեմերովայում բնակվող հայազգի բլոգեր Միլենա Պետրոսյանի ամուսնու՝ Թաթուլի մահվան դեպքը վերջին օրերին լայն քննարկման առարկա է դարձել։
Միլենան սոցիալական ցանցերում հաճախ էր հրապարակում ամուսնու հետ համատեղ կյանքի դրվագները՝ ներկայացնելով իրենց հարաբերությունները որպես սիրով ու ջերմությամբ լի։ Տեսանյութերում զույգը հաճախ էր ցուցադրում միասին անցկացրած ժամանակը, իսկ Թաթուլը կնոջը նվիրում էր մեծ ծաղկեփնջեր և թանկարժեք նվերներ։
Սակայն Թաթուլի մահից հետո իրավիճակի վերաբերյալ այլ մանրամասներ են հրապարակվել։ Նրա քույրը՝ Նարինեն, սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ եղբոր մահվան հիմքում ընտանեկան խնդիրներ են եղել։
Նարինեի խոսքով՝ Միլենան դավաճանել է Թաթուլին նրա մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ, ինչի հետևանքով եղբայրը ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել։
«Իմ եղբայրը չէր կարողացել դա հանդուրժել, չէր կարող ապրել այդ ամենի հետ։ Նրա կինը՝ նրա երեխաների մայրը, նրան դավաճանել է իր լավագույն ընկերոջ հետ»,- հայտարարել է Նարինեն։
Նա նշել է, որ եղբոր հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում խորհուրդ է տվել բաժանվել կնոջից և ապրել երեխաների համար։
«Ես նրան ասացի՝ բաժանվի, պետք է ապրես քո երեխաների համար, նրանց հետ զբոսնես, ժամանակ անցկացնես։ Դա մեր վերջին զանգն էր»,- ասել է Թաթուլի քույրը։
Նարինեն նաև հայտնել է, որ Հայաստանից մեկնում է Կեմերովո։ Թաթուլի հոգեհանգիստը նախատեսված է հոկտեմբերի 5-ին։
Քրոջ հայտարարություններին արձագանքել է նաև Միլենա Պետրոսյանը։ Բլոգերը նշել է, որ չի պատրաստվում հրապարակել ընտանիքում տեղի ունեցածի մանրամասները՝ ամուսնու ընտանիքի նկատմամբ հարգանքից ելնելով։
«Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել մեր ընտանիքում փակ դռների հետևում։ Ցավոք, դուք լսել եք միայն մի կողմին ու շտապել եք դատողություններ անել։ Թույլ տվեք ապրել այս ցավը, ինձ ժամանակ է պետք։ Ես մայր եմ և միայնակ եմ մնացել իմ երկու երեխաների հետ, ես նրանց պետք եմ։ Հիմա ինձ պետք է ուժեղ լինել»,- գրել է նա։


