«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի

Մշակութային

Խիզախ աղջիկը ձեռքերը կոնքերին, տեր ու տիրակալի կարգավիճակով դեմքով նայում է կառավարության 3-րդ շենքին ու ասես ասում է. «Հլը արեք ստեղ, այ գերատեսչության կազմ, տեսնեմ՝ ո՞նց եք այս կողմերով անցնելու կամ տարհանվելու»։ «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ պատրաստվում է պաշտոնական հաղորդում ներկայացնել ՀՀ Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ)՝ հստակ պահանջով՝ իրականացնել ծառայողական քննություն, վերանայել Կառավարական 3-րդ շենքի արտակարգ իրավիճակների պլանը եւ տալ իրավական հրաման՝ «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը տարհանման գոտուց եւ գործող դիտահորի վրայից անհապաղ տեղափոխելու վերաբերյալ։ Բաբայանը շեշտում է՝ տգիտությունը պետք է ունենա սահմաններ, մանավանդ, երբ այն վերաբերում է մարդկային կյանքերին։ 

— Երեւանի կենտրոնում՝ Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց, 2021-ի ապրիլին մեծ շուքով բացեցին «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը։ Բացողն ու դրա համար դափնիներ քաղողն այն ժամանակվա նախարար Մեսրոպ Առաքելյանն էր։ Բայց հենց մասնագետները մատնանշեցին աստղաբաշխական տգիտությունը, որ արձանը տեղադրվել է հենց գործող կոյուղու դիտահորի («լյուկի») վրա, անմիջապես միացավ «սլաքները նախկինների վրա ուղղելու» հայտնի օպերացիան։ Սկսեցին արդարանալ, թե բա՝ նախագիծը դեռ 2020-ի սկզբին նախորդ նախարար Զարուհի Բաթոյանի օրոք է հաստատվել ու պատվիրվել։ Այսինքն՝ իրենց տրամաբանությամբ, եթե նախորդը թերի նախագիծ է թողել, պետք է կուրորեն վերցնեին ու 100 կիլոգրամանոց բրոնզը դնեին գործող ինժեներական ցանցի վրա՞: Թե՞ իրենց նախարարական կաբինետներում նստած չգիտեին, որ դա մուլյաժ չէ, այլ իրական դիտահոր, որի շրջափակումը վթարի դեպքում կատարյալ կոլապս է առաջացնելու։

Բայց ամենացավալին ու խայտառակը սա չէ։ Այս արձանը պատվիրվել է Սոցիալական հարցերի նախարարության կողմից, որն առաջնահերթ պետք է զբաղվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով ու մատչելիությամբ։ Եվ ի՞նչ են արել այս «հանճարները»․ բացարձակ արհամարհանք հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ։ Բազմահազարանոց շենքի գլխավոր մուտքից ընդամենը 10 մետրի վրա՝ տարհանման կենտրոնական աստիճանահարթակի վրա նման արգելք դնելը ուղղակի հանցագործություն է։ Արտակարգ իրավիճակում (հրդեհ, երկրաշարժ, ահաբեկչական ահազանգ), երբ շենքից հազարավոր մարդիկ խուճապահար դուրս են վազելու, հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակով կամ տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներն ու աշխատակիցները ֆիզիկապես զրկվելու են ինքնուրույն եւ արագ տարհանվելու հնարավորությունից։ Նրանք պարզապես բախվելու են այս պատնեշին ամբոխի հրմշտոցի տակ։

Կանանց դերի խրախուսումը չպետք է լինի այդ նույն կին աշխատակիցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի ու անվտանգության հաշվին։ Այս տգիտությունը պարունակում է տարհանման ու քաղպաշտպանության կանոնների 7 կոպիտ խախտում՝ ներառյալ հրշեջ տեխնիկայի մոտեցման սահմանափակումը եւ փրկարարների հակառակ հոսքի արգելակումը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին