Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Հայտնի է, որ արցախահայերը պատրաստվում են ակցիա իրականացնել առաջիկա օրերին։ Որն՞ է լինելու արցախահայերի պահանջը, ովքեր են կազմակերպիչները հարցը ուղղել ենք արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին, ով նախ նկատեց.

-Անկեղծ ասած՝ առաջիկայում նախատեսվող ակցիայի կազմակերպիչների և վերջնական ձևակերպված պահանջների վերաբերյալ այս պահին ամբողջական տեղեկատվության չեմ տիրապետում, ուստի ճիշտ չեմ համարում որևէ մեկին կազմակերպիչ անվանել կամ պահանջ վերագրել՝ առանց հաստատված տեղեկության։ Բայց եթե խոսքը արցախահայության այսօր կուտակված սոցիալական և բնակարանային խնդիրների մասին է, ապա կարծում եմ՝ դրանցից ամենասուրն իսկապես բնակարանային ապահովության հարցն է։ Խնդիրը միայն այն չէ, թե պետությունը ինչ չափի աջակցություն է տրամադրում։ Խնդիրն այն է, թե այդ աջակցությամբ արցախահայ ընտանիքն իրականում ի՞նչ բնակարան կարող է ձեռք բերել։ Անշարժ գույքի շուկայական արժեքները, բնակարանների գները, հիփոթեքային պարտավորությունները և ընտանիքների փաստացի եկամուտները պետք է դիտարկվեն մեկ ամբողջության մեջ։Եթե տրամադրվող հավաստագրի կամ աջակցության չափը և բնակարանի իրական շուկայական արժեքը միմյանց չեն համապատասխանում, ապա մարդուն փաստացի կանգնեցնում ենք լրացուցիչ և երբեմն անհաղթահարելի ֆինանսական պարտավորության առաջ։ Իսկ բռնի տեղահանված ընտանիքի համար հիփոթեքը պետք է լինի բնակարան ձեռք բերելու գործիք, ոչ թե նոր սոցիալական կախվածության կամ երկարատև պարտքային բեռի աղբյուր։ Հետևաբար, եթե առաջիկա ակցիայի օրակարգում իսկապես բնակարանային խնդիրն է, ես կարծում եմ՝ հարցը պետք է բարձրացվի շատ կոնկրետ՝ բնակարանների իրական արժեքի, տրամադրվող աջակցության չափի, հիփոթեքային պարտավորության և արցախահայ ընտանիքների վճարունակության միջև անհամաչափության վերացման մասին։Եվ այստեղ ես կուզեի, որ քննարկումը չսահմանափակվեր միայն որքան գումար է տրամադրվում հարցով։ Պետք է պատասխանել ավելի կարևոր հարցի՝ այդ գումարով այսօր արցախահայ ընտանիքը Հայաստանում արժանապատիվ և սեփական բնակարան ձեռք բերելու իրական հնարավորություն ունի՞, թե՞ ոչ։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին