«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի

Շոու բիզնես

«Իրավունք»-ը զրուցել է անվանի դերասան, ռեժիսոր ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ հետ:

«ԵՐԲ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՈՐԿՐԱՄՈԼ, ՆՐԱ ՀԵՏ ԻՆՉ ՈՒԶԵՆ, ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ»

— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ 44- օրյա պատերազմի տարելիցին, երբ հայ ժողովուրդը սգում էր իր զավակների կորուստը, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի մենահամերգը։

— Նախ սկսենք նրանից, որ հեռուստատեսությունում նման պատահականություններ տեղի չեն ունենում, այն էլ` Հանրայինում: Շատ պարզ ծրագիր է. չեմ ցանկանում իշխանություն ասել, բայց նրանք վերացնում են հերոս հասկացողությունն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով, որ սերունդները չիմանան հերոսն ու ազգասիրությունն ինչ է: Դարձնում են որկրամոլ: Հուսամ՝ չի ստացվի դա նրանց մոտ, որովհետեւ երբ մի ժողովրդի դարձնում են որկրամոլ, ապա նրա հետ ինչ ուզեն, կարող են անել՝ լափը լցնեն դեմն ու...

Ցավում եմ շատ, բայց վստահ եմ` դա մեծամասնությունը չէ, ավելին՝ արդեն մարդիկ հասկանում են: Իսկ ովքեր էլ չեն հասկանում, պետք է նրանց հետ զրուցել, որ հասկանան՝ Ադրբեջանն ու Թուրքիան անում են Հայաստանի հետ այն, ինչ ցանկանում են: Ասեմ, որ այդ պետությունները կանգ չեն առնելու, եթե այս իշխանությունները մնան իրենց դիրքում:

— Պարոն Բեկ-Գասպարենց, Հանրային հեռուստատեսությունն ընդունեց, որ սխալ է տեղի ունեցել, բայց արդյոք չպետք է դրան հաջորդեր այն, որ առնվազն հեռացվեին աշխատանքից պատասխանատուները:

—Ոչ ոք չի հեռացվի: Եթե մի գլխավոր հրամանատար պատերազմի պարտությունից հետո մնում է կրկին գլխավոր հրամանատար, ապա այդ փոքր պաշտոններն առավել եւս կմնան, քանի որ ծառայում են նրան: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ հեռացվի, ապա փոխարինելու են նմանատիպ մեկով: Պետք է ամեն բան հիմովին փոխվի՝ սկսած դպրոցներից: Սովետական Միությունում՝ մինչեւ Համաշխարհային պատերազմը, որոշ հոգեւորականների հետեւից էին ընկնում, հետո ազգային արժեքներն էին դրվում կասկածի տակ: Բայց երբ պատերազմը սկսվեց, հասկացան, որ պետք է ազգայնացնել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հերոս ունենան, նույնիսկ հերոս էին հորինում: Իսկ սրանք հերոսներին են վերացնում:-

«ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ ՄԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ ԳԼԽԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆ ՓՈՐՁԱՆՔՆԵՐԸ»

— Արդյոք չկա մտավախություն, որ Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին էլ կարող է լինել նույն մոտեցումը, եւ Հանրայինով այդ օրը էլի քեֆ-ուրախություն ցուցադրեն:

— Այստեղ նրանց մոտեցումը պարզ է՝ լինի ապրիլի 24, թե մեկ այլ հիշատակի օր: Ոչ թե մտավախություն կա, այլ նրանք պատրաստ են ամեն ինչի: Ժամանակն է, որ մեր ազգը մի բռունցք դառնա: Ցավոք, սերնդեսերունդ մենք մեր ազգի գլխին բերում ենք նույն փորձանքները:

— Վերջերս ադրբեջանցի զինծառայողը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղ եւ հրազենային վիրավորում հասցրել տեղի 38-ամյա բնակչուհուն: Սա՞ է խաղաղությունը:

—Իհարկե՝ դա չէ խաղաղությունը: Չեմ կարող 100 տոկոս մեկնաբանել, բայց չեմ էլ բացառում, որ այդ ադրբեջանցի զինվորին դիտավորյալ են թողել, որպեսզի գա՝ ցույց տալու համար իրենց ժողովրդին, որ տեսեք, թե ինչ «բարդակ» է Հայաստանի սահմանում տիրում՝ ով ուզի, կարող է հատել այն: Սա շատ լուրջ հարց է: Մեկ օր շուտ պետք է կանգնեցնել այս ընթացքը, իսկ կանգնեցնելը մեկն է՝ իշխանափոխություն:

— Իշխանափոխության ուղղությամբ ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընդդիմության աշխատանքը:

— Բազմիցս եմ ասել՝ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում, յուրաքանչյուր ընդդիմություն կերազեր այսպիսի իշխանություն լիներ իր առջեւ, որ միանգամից փոխեին: Հուսամ, որ կփոխեն, եւ ամեն բան կվերականգնվի: Հիմա երկու տարբերակ ունենք. կա՛մ լրիվ կործանում, կա՛մ փոխել ու տանել դեպի լավը:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության աշխատանքին, ես արդյունքներն եմ ցանկանում տեսնել: Այնքան են խոսել ու ասել, հիմա արդեն արդյունք տեսնելու ժամանակն է: Ես, որպես հայ մարդ, դա եմ ուզում, գնահատականն արդյունքն է:

«ԱՆԱՂ ՈՒ ՀԱՑ ԵՆ, ՈՐ ՍՓՅՈՒՌՔԻՆ ԱՆՈՒՆ ԵՆ ԴՆՈՒՄ»

— Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են տիրում` հայաստանյան առկա իրողությունների վերաբերյալ։

— Բոլորին պարզ է, որ հայն ունի երկու զենք: Նույնիսկ դա թուրքին է պարզ, որ հայի զենքը եկեղեցին է ու սփյուռքը, որովհետեւ այդ երկու ուժերն են, որ Հայաստանին էլ ավելի են հզորացնում: Այս իշխանությունը միտումնավոր նաեւ սփյուռքի հետ է կապերը խզում, պարզ է՝ ում պահանջով: Ընկել է Հայ առաքելական եկեղեցու հետեւից: Մի տեսակ չեմ ուզում ասել, որ ոմանք անաղ ու հաց են, որ սփյուռքին անուն են դնում, ասելով` հին շորեր են ուղարկում: Քըրք Քըրքորյանը սփյուռքից չէ՞ր, թե՞ Շառլ Ազնավուրը սփյուռքից չէր: Մտածված են պառակտում սփյուռքին: Բայց, կրկնում եմ, հուսամ` նրանց մոտ չի ստացվի: Այսօր ժողովրդի մեջ պետք է ոչ թե վախ լինի, այլ անհանգստություն, որ այդ ինչպես պետք է ադրբեջանցին գա մտնի հայկական գյուղ եւ գործողություններ կատարի: Ուրեմն` վաղն էլ կմտնեն, ինչ կուզեն` կանեն:

— Լավ, սրա վերջը ի՞նչ է լինելու:

— Արդեն վերջն է: Սա վերջն է ու պետք է սա վերջանա: Էլի եմ ասում՝ մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ կկործանվենք՝ որպես տարածք կմնա գրված Հայաստան, բայց կդառնա չգիտեմ ինչ, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն, եւ կեղծիքի վրա հիմնված «իշխանները» հեռացվեն: Մենք 300 միլիոն չենք, մենք շատ քիչ ենք ու դրա համար առավել քան ազգային պետք է մտածենք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան