Անգամ մուսուլման նկարիչներ են գալու` նկարեն Արարատը․ «Հրապարակ»

Մշակութային

Հարցազրույց նկարիչ, քանդակագործ Արման Նուռի հետ՝ Արարատ նկարելու «Բաց հրավեր» նախագծի շուրջ

- Դուք նոր նախագծի մեկնարկ եք տվել: Հրավիրում եք բոլոր նկարիչներին, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից, անկախ իրենց ազգությունից ու կրոնից, գան Հայաստան եւ նկարեն Արարատ լեռը: Ինչպե՞ս ծագեց այդ նախաձեռնության գաղափարը, եւ ի՞նչ նպատակով է դա արվում: Կարո՞ղ ենք ասել, որ սա արվեստագետի Ձեր ընդվզումն ու ըմբոստությունն է՝ արժեք ու խորհրդանիշ ուրացող մեր երկրի կառավարության դեմ:

- Տարիներ շարունակ` դեռ 2018-2019թթ. սկսած, երբ այս արհավիրքը տեղի ունեցավ մեր երկրում, երբ հասկացա սրանց՝ իշխանության գալու նպատակը, իմ մեջ ըմբոստություն առաջացավ, եւ ես որոշեցի, որ օգտագործելու եմ ցանկացած զենք, այսինքն` արվեստն իր միջոցներով, որը զենքերից մեկն է: Իսկ արվեստը, որպես զենք, իմ գաղափարախոսությունն է, որ առաջ եմ տանում երկար տարիներ: Եվ արդեն մի քանի օր է՝ հայտարարել եմ իմ նախագծի մասին` «Բաց հրավեր» աշխարհի բոլոր նկարիչներին՝ գալ Հայաստան եւ նկարել Արարատ լեռը: Սա իմ նոր նախաձեռնությունն է: Արդեն 300-ից ավելի գրանցում ունեմ՝ տարբեր երկրներից: Դեռ ավելի շատ է լինելու հայտ ներկայացնողների թիվը: Ասեմ, որ մեծամասնությունը ոչ հայ նկարիչներ են: Եվ սա իմ պատերազմելու ձեւն է՝ այս իրավիճակի դեմ, որ ստեղծվել է մեր երկրում: Իմ պայքարի ձեւն է: Չե՞ք թողնում, չե՞ք ուզում, որ Արարատը լինի մեր խորհրդանիշը, ես էլ ամբողջ աշխարհին կկանչեմ, կհրավիրեմ նկարելու, եւ թող ամբողջ աշխարհը ձեզ ապացուցի, որ մերն է, մեր լեռն է: Եվ, առհասարակ, քրիստոնեական խորհրդանիշ է, որ կարեւոր է բոլոր քրիստոնյաների համար: Բայց անգամ մուսուլման նկարիչներ են հայտագրվել այս «Բաց հրավեր» նախաձեռնությանը` գան եւ նկարեն Արարատը: Այս շրջանակում միջոցառումները լինելու են մեկ տարի շարունակ: Առաջին փուլում լինելու են այդ 300 նկարիչները, որոնք արդեն հայտագրվել են, բայց ավելի են շատանում, ենթադրում եմ՝ 1000-ից ավելի կլինեն: Երկրորդ փուլում գեղանկարչությանը միանալու է նաեւ երաժշտությունը՝ նվիրված Արարատին: Լինելու են կինո ու վիդեոարտ, քանդակագործություն, ձեռագործություն, գորգ… եւ այսպես բոլոր մեդիաներն են միանալու: Երկրորդ եւ երրորդ փուլերը լինելու են մուլտիմեդիաներ, այսինքն` բոլոր արվեստի եւ արհեստի տեսակներն են ներառվելու: Եվ սա իմ պայքարի ձեւն է: Երբ այս ցուցահանդեսը հավաքված լինի, ես ցուցադրելու եմ ամբողջ աշխարհում, տարբեր երկրներում եւ ոչ միայն հայկական համայնքներում՝ հիշեցնելով, թե ում խորհրդանիշն է Արարատը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին