«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց բողոքն էին ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հանձինս Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որոնց ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին։

 

Մեկ ամսից ավելի է՝ արդեն վարորդների մոտ եղած սնունդը, վառելիքը, անգամ գումարը վերջացել է, իսկ Հայաստանի կառավարությունից օգնության ոչ մի նշույլ չի երևում։ Իսկ առաջիկայում եղանակն էլ ավելի է ցրտեկու ու մարդիկ բաց երկնքի տակ իրենց օրերն են անցկացնում սպասումով, թե երբ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ խնդրին դրական լուծում կտան։

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներից մեկը որն ըստ իր խոսքերի ներկայացնում էր բոլորի կարծիքը, ասում էր.

 

«Մեկ ամիս է՝ Լարսի ռուսական կողմում կանգնել ենք բեռներով, ոչ բեռնատարների տերերն են կարողանում գումար ուղարկել, ոչ մենք ենք կարողանում մնալ, դիզվառելիքն էլ վերջացել է, գնում, բերում ենք, որ գոնե կարողանանք տաքանալ, ու չգիտենք ինչ անել։ Մոտ 30-40 բեռնատար կա այս պահին կանգնած, որոնք բարձված են «Նոյ» կոնյակով։

 

Ոչ մի բան չեն պատճառաբանում, ասում են՝ սպասեք, ուղարկել ենք էքսպերտիզա ու մեկ ամսից ավել է տանջում են։ Էն ժամանակ նորմալ աշխատում էինք, արագ-արագ գնում-գալիս էինք, հիմա չենք կարողանում աշխատել, մենք մեր տները ո՞նց պահենք։

 

Կառավարություն ենք դիմում, կարծես թե առաջնորդվում են էլ մի սատկի գարուն կգա, իսկ էկոնոմիկայի նախարարը թողնես սազանդարի նման միայն իր գովքն անի։ Արդեն ոչ էդ նախարարից ոչ արտգործնախարարին հույս ունենք որ մի բան կանեն։ Չի բացառվում, որ հենց իրենք էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություն են փոխանցում, թե ամեն ինչ օկեյ է։ Ու հավատացած ենք եթե վարչապետն իրականությունն իմանա, հնարավոր է մեր խնդիրը ոչ թե ամիսների կամ իրերի, այլ ժամերի ընթացքում լուծվի»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին