Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին

Վերլուծություն

Մանդատավոր ընդդիմության ստրասբուրգյան արկածների վերջին ակորդները լրիվ աբսուրդի ժանրից են։ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում տարիներ շարունակ ականատես ենք եղել, որ լինի ընդդիմադիր, թե իշխանական պատգամավոր, փորձել են այդ հարթակն օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության ընդունման, ռազմագերիների օր առաջ վերադարձի համար։ Ի վերջո, պատգամավորները քաղաքական գործիչներ են եւ արեւմտյան կարեւորագույն քաղաքական ամբիոնում բարձրացրել են քաղաքական ու աշխարհաքաղաքական հարցեր։ Բայց սա բոլորովին չի վերաբերում մերօրյա մանդատավոր ընդդիմադիրներին։

Խորհրդարանական ամենամեծ իբրեւ ընդդիմադիր՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգից աչքալուսանք է տվել, թե հանդիպել է Եվրոպայի առողջապահության եւ դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ։

«Արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու եւ Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը», - ընդգծել է նա եւ անոնսավորել, որ շատ շուտով հանդես կգան հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի:

«Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է ընդամենը 3,000 դեղ, իսկ եվրոպական երկրներում՝ մինչեւ 25,000։ Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, որովհետեւ կան սահմանափակումներ, այսօր մենք դա ենք քննարկելու, որպեսզի օրենսդրական նախագծով հանդես գանք, ինչը կիջեցնի գները և կավելացնի առողջապահության որակը»,- մանրամասնել է Կարապետյան կրտսերը։

Ամեն ինչ առաջին հայացքից իդեալական է, բայց ո՞վ է Նարեկ Կարապետյանը։ Առողջապահության նախարա՞րն է, կառավարության ղեկավա՞րն է, երկրի թիվ մեկ դեղագո՞րծն է․․․ Թե՞ այդպես էլ բիզնեսը քաղաքականությունից չտարբերող մի երիտասարդ, որը գնացել է Ստրասբուրգ դեղի գործ «կպցնելու» համար։

Փաստորեն, ի տարբերություն քաղաքականության՝ բիզնեսից գլուխ հանող Կարապետյանները մտադիր են դեղեր ներկրելու բիզնեսով զբաղվել՝ այն 10 տոկոս էժան՝ իբրեւ լավություն ծախել ժողովրդի վրա։ Դեղեր ներկրող գործարար Սամվել Ալեքսանյանի ականջն էլ կանչի, այսպես որ շարունակվի վերջինիս կոնկուրենտ ֆիրմա է ստեղծվելու։

Բայց այս ամենի մեջ պարադոքսը մեկ այլ տեղ է։ Բարեգործ Կարապետյանները գուցե նախ իրենց պատկանող կրկեսի տոմսե՞րը էժանացնեին, հետո անցնեին դեղի գործով զբաղվելուն։ Իսկ ընդհանրապես՝ գուցե վերջապես ընկալեի՞ն, թե որն է պատգամավորի լիազորությունները, եւ ինչ առաջնահերթություններ պետք է ունենային՝ իբրեւ օրենսդիր Ստրասբուրգում։

Մեկ այլ աբսուրդի թատրոնից է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցը։ Կարապետյանը, կարծես թե, տառապում է արծրունհովհաննիսյանական սինդրոմով։ Նաեւ՝ ժողովրդին հուսադրող մեկ բան ասելու։ Նույնը, ինչ նախընտրական փուլում․ «Հիմա էլ ասում ենք՝ մենք հաղթելու ենք»։ Երբ ու ինչպես, իհարկե, Կարապետյանն այս առումով ոչինչ չի ասում, բայց առավել ուշագրավ է այն, թե ինչ է նա ասել 44-օրյա պատերազմի մասին։

Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ հենց պատերազմի առաջին օրից հասկանում էր, թե ինչ է կատարվում։

«Ես ամենատեղյակն էի՝ ինչ է կատարվում այնտեղ, երբ այստեղ հայտարարում էին, որ հաղթում ենք։ Շատ անգամներ եմ ասել՝ սա շատ թույլ, անկարող իշխանություն է ,դրա համար սրանցից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ եթե չեն դավաճանում», - շեշտել է նա եւ հավելել, որ այդ ժամանակ իրենք չեն համագործակցել Հայաստանի իշխանության հետ, այլ համագործակցել են Հայաստանի բանակի ու Արցախի իշխանությունների հետ։

Այս հայտարարությունից կարելի է մի քանի եզրակացություն անել․ 44-օրյա պատերազմի ժամանակ անգամ Արցախի իշխանություններն ամենատեղյակը չէին, թե ինչ է կատարվում։ Միակը, ով գիտեր՝ իրականում ինչ է կատարվում, Նիկոլ Փաշինյանն էր։ Ուրեմն՝ եթե ամենատեղյակն էր նաեւ Կարապետյանը, նշանակում է, որ, այնուհանդերձ, կապի մե՞ջ է եղել անձամբ նրա հետ։

Իսկ եթե օտարերկրյա քաղաքացի Սամվել Կարապետյանն ուղիղ հայտարարում է, որ Հայաստանի բանակի հետ է համագործակցել եւ ամենատեղեկացվածը դարձել է այնտեղից ստացած տեղեկատվության հիման վրա, սա արդեն հանցագործության մասին հաղորդում է։ Ինչպե՞ս կարող էր բանակը օտարերկրյա քաղաքացուն տալ ամբողջական տեղեկատվություն, թե ինչ է կատարվում։

Իհարկե, կա նաեւ երրորդ տարբերակը, որ Սամվել Կարապետյանը, պարզապես, մեծ-մեծ խոսում է եւ ոչ ավելին։ Համենայնդեպս, դավաճանություն եղել է, թե՝ ոչ, այս հարցում բավական համեստ է․ «Այդպիսի կոնկրետ քայլերից, իրոք, տեղյակ չեմ։ Դրա համար չեմ կարող բնութագրել՝ որպես դավաճանություն, բայց կարող եմ բնութագրել կոնկրետ այս իշխանության անկարողություն»։ Մնում էր մի հատ էլ ասեր․ «Խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»։

Ի դեպ, ոչ պակաս հատկանշական է Սամվել Կարապետյանի դիտարկումներն արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Նա խոսում է բալանսավորված քաղաքականության մասին։ Շեշտում ենք՝ բազմավեկտոր չէ, բալանսավորված։ Սա ենթադրում է համահավասար հարաբերություններ բոլորի հետ, բա այս դեպքում՝ էլ ինչպե՞ս է նույն Կարապետյանը Ռուսաստանին համարում ռազմավարական դաշնակից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին