Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՉԱՐՉԱՐԱՆՔԻՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ
(ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ 200000 ԴՐԱՄԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑՓԱԹԵԹՆԵՐԻ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Գելափից» հայտնում են, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում կատարված սոցհարցումների արդյունքում Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում։
**
ՀԻՆ ԷՊՈՍԸ` ՆՈՐՈՎԻ
Դառնանք, զօղորմի չը տանք Իլհամ Ալիեւին,
Չը տանք օղորմի։
Դառնանք, զօղորմի չը տանք Փաշինյան Նիկոլին,
Չը տանք օղորմի։
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ՇԱՔԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ ԱՆՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻՑ ԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԾ ԿՆՈՋ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական փորձագետների, երբ երկրում պաշտպանության նախարարի փորը <<կազյոննի բալանդից>> է խոսում, իսկ «երկրապահի» ղեկավարը նստում է երկրաքանդի ԱԺ-ում պրեմիաների վրա, երկրի պաշտպանությունը մնում է փափկասուն տիկնանց հույսին։
**
ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ
(ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԶԵԿՈՒՅՑԸ ԹԵ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ, ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆՑ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների` ԵԽԽՎ-ում հայկական կողմերի հետընտրական ճակատամարտը Ավարայրի ճակատամարտին ընդդիմությունը բարոյական հաղթանակ տարավ, իշխանությունը` իրական։
**
ՆԻԿՈԼԸ ՄԵԿԻՆ ՊԻՏԻ ՔԱՇԵՐ
(ՆԻԿՈԼԸ ԼՈՒՍԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁՈՒԳԱՐԱՆԻ ՋՈՒՐԸ ՔԱՇԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Նիկոլը դպրոցի բացման ժամանակ կախիչներ չի գտել, որ պոկի, հետո փնտրել է այլ թերություններ, չի նկատել, որ ինչ որ մեկին քաշի, ճարահատված զուգարանի ջուրն է քաշել։

