«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Տնտեսություն

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում եւ հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի եւ բռնի տեղահանության հետեւանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։ Յունիբանկը միջազգային նախաձեռնությանը միացավ որպես գլխավոր հովանավոր։

Վազքի մեկնարկը տրվեց Երեւանում, այնուհետեւ նախաձեռնությանը միացան մասնակիցներ Բարսելոնայից, Լոնդոնից, Լոս Անջելեսից, Նյու Յորքից, Նիցցայից, Փարիզից, Շանհայից, Սիդնեյից, Տոկիոյից, Տորոնտոյից, Ցյուրիխից եւ այլ քաղաքներից։ Հավաքագրված միջոցները կուղղվեն Camp Nairi-ի մասնակիցների ժամանցի կազմակերպմանը, որակյալ հոգեբանական օգնության ապահովմանը եւ ավելի մեծ թվով երեխաներ ընդունելու ճամբարի հնարավորությունների ընդլայնմանը։

«Յունիբանկի նման գործընկերների շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ավելի հեշտ հաղթահարել դժվարություններն ու հայտնվել մի միջավայրում, որն օգնում է կրկին ուրախություն զգալ ու վերագտնել ներքին կայունությունը։ Մեր աջակիցների շնորհիվ՝ որպես ամառային ճամբար մեկնարկած նախագիծը վերածվել է վերականգնման եւ աջակցության շուրջտարյա ծրագրի։ Շատերի համար Camp Nairi-ն առանձնահատուկ վայր է, որտեղ նրանք կարող են պարզապես կրկին երեխա լինել»,- նշել է AGBU-ի զարգացման եւ հանրության հետ կապերի տնօրեն Քերեն Փափազյանը։

«Այս տարի Յունիբանկը նշում է իր 25-ամյակը՝ աճի, նորարարությունների եւ վստահության քառորդ դարը։ Այս ընթացքում բանկը դարձել է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ առաջարկելով մանրածախ եւ կորպորատիվ բանկային ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաեւ Private Banking լուծումներ։ Բանկի գործունեությունը չի սահմանափակվում ֆինանսական ծառայություններով․ այս մոտեցումն արտացոլված է «Բանկ եւ ավելին» կարգախոսում»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։

«Բանկի նշանակությունը գնահատվում է ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլեւ հասարակության համար ստեղծած արժեքով։ Մենք մեր պարտքն ենք համարում նպաստել ինչպես երկրի տնտեսության զարգացմանը, այնպես էլ աջակցել սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի իրականացմանը: AGBU-ի նախաձեռնությանն աջակցությունն արտացոլում է, թե մեզ համար գործնականում ինչ է նշանակում «Բանկ եւ ավելին»՝ լինել հասարակության կողքին, երբ մեր օգնության կարիքը կա, եւ օգտագործել մեր հնարավորությունները՝ կյանքը դեպի լավը փոխելու համար»,- նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։

 

Յունիբանկի նոր հնարավորություններ ստեղծելու ձգտումն արտացոլվում է նաեւ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում նրա մասնակցությամբ։ 2015 թվականին Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջին բանկը, որն իրականացրեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն տալով դառնալ բաժնետեր եւ մասնակցել բանկի աճին։ Այդ ժամանակից ի վեր Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 10 թողարկում։ Նախորդ տարվա համեմատ Բանկի բաժնետերերի թիվն աճել է 60%-ով, ինչը վկայում է բանկի զարգացմանը մասնակցող ներդրողների շրջանակի ընդլայնման մասին։

IPO-ի ժամանակ սահմանված գնի համեմատ բաժնետոմսերի գինն աճել է շուրջ 70%-ով։ Վերջին երեք տարիներին բաժնետոմսերի տարեկան շահութաբաժնային եկամտաբերությունը կազմել է 10–12%։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։

«Ֆինանսական գործունեությանը զուգահեռ՝ Յունիբանկը կշարունակի աջակցել կրթությանը, սպորտին եւ սոցիալական նշանակություն ունեցող այլ նախաձեռնություններին Հայաստանում եւ արտերկրում»,- եզրափակել են բանկում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան